Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Կարևորը խաղի կանոններով առաջ գնալն է ու արարողակարգին հետևելը

Հայաստանի հասարակությունն անշուշտ վայելեց երեկ այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու ավագ դստեր հետ այցելել է ռոք համերգի։ Վայելեց նաև Հանրապետության դե ֆակտո առաջին տիկին Աննա Հակոբյանի պարը, Արայիկ Հարությունյանի ուրախ կերպարը և այլն։

Իհարկե նաև այն, որ ամեն բան ստուգված էր, ու համերգի ժամանակ չկային ոչ սատանաներ ու ոչ էլ սատանիստներ։ Իհարկե այս ամենը շատ լավ է, որովհետև բոլորս էլ կողմ ենք, որ պետության ղեկավարը ծանր աշխատանքային օրվանից հետո օրվա հոգնածությունը թոթափի մշակութային միջոցառմամբ։ Սակայն ամեն դեպքում կարևոր է նաև հասկանալ, թե օրինակ զուտ որպես պետության իրականացրած մշակութային քաղաքականության համատեքստում ռոք համերգը դաստիարակիչ ինչ նշանակություն ունի։

Խնդիրն ամենևին այն չէ, որ համերգը ինքնին նսեմացվի։ Հարգանքով ենք մոտենում նաև այն հանգամանքին, որ բոլորը ունեն մշակութային ոլորտում ընտրություն կատարելու ազատություն։ Սակայն պետության ղեկավարի համար, անկախ նրա անձնական երաժշտական ճաշակից, կան որոշակի նախապայմաններ, եթե կուզեք որոշակի արարողակարգ, որը նա պարտավոր է պահպանել անկախ ամեն ինչից։ Ու եթե երկրի ղեկավարը, ով ունի հսկայական բանակ կողմնակիցների ու հետևորդների, գնում է համերգ ու դա հանրայնացնում է, ապա նաև պետք է հասկանանք, թե դրա դաստիարակիչ նշանակությունը որն է։ Այո, լիովին համաձայն ենք ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ, և արվեստը, և դրա ընկալումը չափազանց սուբյեկտիվ է, սակայն նաև համաձայն ենք այն մտքի հետ նրա կողմից հնչեցված, որ արվեստը նաև որպես պետության կողմից իրականացված քաղաքականություն, պետք է ունենա իր դաստիարակիչ նշանակությունը։

Երբ օրինակ Փաշինյան ամուսիններն այցելում են Տիգրան Մանսուրյանի համերգին, ու դա հանրայնացվում է, դա լիովին հասկանալի է և ազգայինի, և դասականի պրոպագանդման տեսանկյունից։ Հարգել ռոքի սիրահարներին կարելի է և պետք է։ Զուտ անձնական ճաշակից ելնելով համերգների գնալն էլ իհարկե կարելի է, սակայն դրա պրոպագանդումը արդեն խնդիրների առիթ կարող է տալ ու ըստ էության բավական համարձակ քայլ է, հայաստանյան հասարակության ներսում՝ ենթակա քննադատվելու հավանականությանը։ Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին օրինակ պարտադրում է, որ թագավորական ընտանիքում պահպանվի արարողակարգը, որը դարերի ավանդույթ է ու նույնիսկ Մեգան Մարքլը ստիպված է լինում խաղալ այն կանոններով, որոնց մեծ մասը դեռ գործել են Վիկտորյա թագուհու ժամանակներից։ Արքայազն Հարիի ու Մեգանի մի փոքր թանկարժեք ճամփորդությունը բավական ծանր նստեց ամուսինների վրա ու բրիտանական մամուլը պարզապես արշավ սկսեց նրանց դեմ, եղան նույնիսկ փոխադարձ մեղադրանքներ, դատական հայցեր։

Նրանք վատ բան չէին արել, պարզապես խաղի կանոններից էին շեղվել, ինչը հասարակությունը նեգատիվ էր ընկալել։ Իսկ ահա Քեյթ Միդլթոնի փոքրիկ ժեստը՝ փոքրիկ իր զավակներից մեկին 35 տարվա հագուստով հասարակության մեջ հանելը, հագուստ, որ իր ամուսինն էլ է հագել երեխա ժամանակ, հասարակությունն ընկալեց որպես խնայողության ժեստ։ Քեմբրիջի դքսուհին խաղաց հասարակության կողմից ընդունված խաղի կանոններով, արդյունքում, հարկ եղավ, որ նա նույնիսկ խառնվի թագավորական ընտանիքի գործերին ու փրկի Հարիին ու Մեգանին հեղինակազրկումից։ Ասվածի իմաստը հասկանալի է անշուշտ։ Կարևորը ինչ խոսք, սահմանված խաղի կանոններով առաջ գնալն է, առանց այն էլ գերլարված հասարակության մեջ լարվածության նոր դոզաներ չներարկելու համար։

 

Յակոբ Բերգեր