NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Իրատես». Չեք ուզում սպասել‚ գումար վճարեք և բուժվեք. հիվանդին հիվանդանոցի դռնից հետ են ուղարկում

«Իրատես» թերթը գրում է.

«Իշխանություններն անընդհատ տարփողում են առողջապահության ոլորտում իրենց հաջողություններն ու ձեռքբերումները‚ սակայն հիվանդանոցների դռներն ընկած մարդիկ արձանագրում են‚ որ վերջին մեկուկես տարվա ընթացքում այս ոլորտում կատարված փոփոխությունները հանգեցրել են շատ ու շատ բացասական հետեւանքների։

Խոսքը‚ մասնավորապես‚ պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդների մասին է։ Եթե նախկինում հիվանդին ընդունում էին հիվանդանոց եւ հընթացս կազմակերպում թղթաբանությունը‚ հիմա ընթացակարգը փոխվել է։ Հաշմանդամության կարգ ունեցողները, եթե պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժման կարիք ունեն‚ նախ պետք է հերթագրվեն։

Անգամ եթե հիվանդի վիճակը ծանր է‚ պետք է փաստաթղթերը ներկայացնեն հիվանդանոց‚ հիվանդանոցը դրանք ուղարկի առողջապահության նախարարություն‚ նախարարությունն էլ կայացնի որոշում՝ հիվանդը պե՞տք է բուժվի պետպատվերի շրջանակներում‚ թե՞ ոչ։ Եվ այդ ամենը տևում է օրեր։

Անգամ եթե հիվանդի վիճակը ծանր է‚ անհապաղ բուժօգնության կարիք ունի‚ պետպատվերով բուժում ստանալու համար ստիպված է հերթագրվել ու սպասել իր հերթին։ Իսկ եթե հիվանդը դժգոհում է‚ պատասխանը մեկն է՝ չեք ուզում սպասել‚ գումար վճարեք եւ ստացեք ձեր բուժումը։

Ժամանակին‚ երբ նման պատմություններ լսում էինք արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից‚ զարմանում էինք՝ միթե հնարավոր է բուժման կարիք ունեցող հիվանդին հետ ուղարկել հիվանդանոցի դռնից‚ ու հազար անգամ փառք էինք տալիս Աստծուն‚ որ մեզ մոտ նման պրակտիկա չկա։

Տրամաբանությունը հուշում է‚ որ ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը‚ ընթացակարգերի պարզեցմանը‚ բայց այն‚ ինչ վերջին մեկուկես տարում պարտադրում են մեզ (տվյալ դեպքում՝ առողջապահության ոլորտում)‚ լրիվ հակառակ տրամաբանությունն ունի։ Նույն կերպ դժգոհում են նաեւ պոլիկլինիկաների այցելուները։ Ցանկացած բժշկի մոտենալիս նախապես պետք է հերթագրվեն‚ ժամ նշանակեն‚ ինչը‚ սակայն‚ չի գործում։ Թեեւ նշանակված ժամ կա‚ սակայն քաղաքացիները ստիպված են լինում ժամերով սպասել բժշկի մոտ մտնելու համար։

Ընդ որում‚ կատարված փոփոխություններից դժգոհ են ոչ միայն հիվանդները‚ այլեւ բժիշկները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում