Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն քաղաքական գործընթաց է սկսում Սերժ Սարգսյանի հետ»

ԼՂՀ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր արդեն ակնհայտ է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի նկատմամբ գործող իշխանությունները Նիկոլի գլխավորությամբ բացահայտ տոտալ հակաքարոզչություն ու ռեպրեսիվ մեխանիզմներ են կիրառում, սկսած դեռևս ԱԺ-ում գտնվելու պահից, երբ փորձեցին կազմաքանդել խմբակցությունը։

Այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցան քաղաքական «БЛОКАДА», բացահայտ վարչական ռեսուրսի կիրառում ու տարբեր տիպի զսպման գործիքակազմի օգտագործում՝ փորձելով ՀՀ քաղաքական հարթակից ՀՀԿ-ին «հալածել, ոչնչացնել ու թաղել»։

Չնայած այդ ամենին, այսօր ՀՀԿ-ն հիմնական ընդդիմախոսն է գործող իշխանությունների։ Այդ է պատճառը, որ Նիկոլը և իր իշխանությունը ջղաձգումներով ընդունեցին վերջին շրջանում 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվությունը և, մասնավորապես, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման փաստը։

Սա իր հերթին՝ նշանակում է, որ դիվանագիտական և միջազգային շրջանակները գիտակցում են ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում ՀՀԿ-ի դերը և, մասնավորապես, Նախագահ Սարգսյանի դերակատարումը։ Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ը քաղաքական գործընթաց է սկսում Սերժ Սարգսյանի հետ, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնն այդ առումով անբավարար է գնահատում ՀՀ քաղաքական նոր ղեկավարության գործունեությունը և տեսնում է այստեղ նոր ռեսուրսի ներգրավման անհրաժեշտություն, որն ավելի կայացած է ու քաղաքականապես պրակտիկ ու գրագետ։

Ակնհայտ է, որ դեսպան Թրեյսին հանդիպումներ է ունենալու նաև այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ, սակայն շատ խորհրդանշական է, որ ԱՄՆ դեսպանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը սկսում է հենց Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմամբ։

Այստեղ տեղին է հավելել, որ մի քանի ամիս առաջ Ամերիկյան հանրապետական ինստիտուտը սոցհարցումներ էր հրապարակել, որի արդյունքներով ՀՀԿ-ն ՀՀ քաղաքական դաշտում՝ որպես քաղաքական ուժ, իր վարկանիշով զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, ի դեպ, այդ սոցհարցման արդյունքները բավականին ցավալի էին ընդունել հայաստանյան սեգմենտում։ Մի կարևոր հանգամանք ևս․ ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել էր Նիկոլի հետ, որից հետո հանդիպում է ունենում ՀՀԿ նախագահի հետ։

Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում, ամեն ինչ նախապես մտածված է լինում։ Ի՞նչ էր ցանկանում հասկացնել դեսպանն իր այս ժեստով։ Թերևս հենց այն, որ գործող իշխանություններին ընդդիմադիր տեսնում է հենց ՀՀԿ-ին, Նիկոլին ընդդիմադիր՝ Սերժ Սարգսյանին։ Փաստորեն, Սարգսյանը «սևեր»-ով էլ է լավ խաղում։

Հ.Գ. Ընդհանրապես նորմալ պրակտիկա է, երբ դեսպանները հյուրընկալվում են նախկին նախագահներին։ Ու քանի որ նախկին նախագահները պետական ինստիտուտ են, գործողներն էլ պետք է նրանց մասին արտահայտվելիս հնարավորինս զուսպ ու կոռեկտ լինեն, քանի որ, ըստ էության, բոլորը մի օր դառնում են նախկին։

Հ․Գ․Գ. Հետաքրքիր է, ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո նրա նկատմամբ ի՞նչ գրոհ կսկսվի, քանի որ հանդիպել էր «բռնակալ» ու «քրեաօլիգարխիայի հայր» Սերժ Սարգսյանի հետ»։