Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան և Գագիկ Հայրապետյանը (ֆոտո)

Հովիկ Ստուդիոն կամ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան արդեն 15 տարվա պատմություն ունի։ Ծավալվելով Ռուսաստանում և Հայաստանում 18 մասնաճյուղերի գործունեությամբ՝ իր աշխարհագրությամբ ամենամեծ հայկական պարային կառույցն է աշխարհում։

Ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը գործունեության առաջին իսկ օրվանից մանկավարժական անձնակազմին կենտրոնացրեց ամուր ընտանիքի մոդելի շուրջ, որն էլ հնարավոր դարձավ համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ։ Տարբեր տարիներին այստեղ աշխատել և աշխատում են շատ տաղանդավոր պարուսույցներ, որոնց կերտած սաները մեծ երախտագիտությամբ են նշում նրանց անունները։ Այս տարիների ընթացքում առանձնակի հեղինակություն ձեռք բերեց նախկինում ակադեմիայի փորձավար, իսկ 2015 թվականից ակադեմիայի գլխավոր բալետմաստեր ՝ Գագիկ Հայրապետյանը։

Որոշեցինք իմանալ նրա կարծիքը ընտրած ուղու և առաքելության մասին։ «Հովիկ Ստուդիոն իմ ընտանիքն է, որտեղ ապրում և արարում ենք և ամեն օր ինչ որ բան սովորում։ Հաշվի առնելով այն, որ շատ փոքր հասակից եմ պարում և կյանքիս մեծ մասը անց եմ կացրել պարի դահլիճում, ուրեմն միանշանակ ինձ համարում եմ պարարվեստի նվիրյալ։ Իսկ մեր ակադեմիայում իրականացրեցի ինքնաճանաչումս, հասկացա առաքելությունս՝ որն է բացահայտել և հարթակ ստեղծել այն շնորհալիների համար, որոնք իսկապես արվեստագետ են կամ ուզում են դառնալ։ Կյանքն ակնթարթ է և հարկավոր է իմաստավորել այս կարճ կյանքը՝ պարգևելով ուրախություն հատկապես երեխաներին։ Ավելի մեծ ուրախություն, քան տեսնել մեր սաների աչքերի փայլը, երևի թե մեկ էլ սեփական զավակիդ երջանիկ աչքերը կարող են համարվել։

Հիմա առավել լիարժեք եմ գիտակցում այս բառերի իմաստը, քանի որ ունեմ նորաստեղծ ընտանիք՝ սիրելի կին և նորածին արու զավակ, որին նույնպես կուղղորդեմ դեպի լավ մարդ տանող ճանապարհ։ Հպարտ եմ, որ պարարվեստի աշխարհում արդարացրել և արդարացնում եմ ծնողներիս, մեծ ընտանիքիս, կոլեկտիվիս , մեր հարյուրավոր սաների և մեր ղեկավարի կամ քավորիս սպասելիքները, և միաժամանակ գիտակցում եմ, որ կյանքում հարկավոր է միշտ սովորել և շարունակ արարել ու արարել։

Պարարվեստը կարծես բազմահազար գույներ ունեցող ծաղիկների դաշտ է, որտեղ մեկ անգամ հայտնվելով, այլևս երբեք չես լքի այն»: