Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Հին իրավապաշտպանության վախճանը. «Իմ Ձայնը»

Ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, առավել մեծ սրությամբ կարևորում է իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը: Ակնկալվում է, որ դրանք պետք է զարգացնեն քաղաքացիական իրավագիտակցությունը, բարձրացնեն իրազեկությունը քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների հանդեպ, պաշտպանեն նրանց իրավունքներն ու շահերը... 

Որքան ակտիվ է հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների հատվածը, այնքան բարենպաստ է տվյալ երկրի հասարակության վիճակը:

Մինչև 2018թ. թվում էր, թե ձևավորվել է իրավապաշտպան ՀԿ-ների կայուն համակարգ, որը տվյալ իշխանության բարքերի պայմաններում պայքարում հանուն մարդու իրավունքների պաշտպանության: 2018-ին փոխվեց ՀԿ դաշտի դասավորվածությունը և գործող իրավապաշտպանությունը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց։ ՀԿ-ների մի մեծ հատվածը դարձավ իշխանության կցորդը՝ ապացուցելով, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր նրանցից շատերը ստանձնել են մեղադրողի ֆունկցիա:

Այսօրվա իրավապաշտպան կազմակերպությունների մի ստվար զանգված իրավախախտումների նկատմամբ դրսևորում է երկակի մոտեցում, դարձել է ի վնաս անհատի իշխանությունների շահերի պաշտպանը:

Իրավապաշտպանները լուռ էին, երբ պետական պաշտոնյաների կողմից բացահայտ ճնշում էր գործադրվում դատավորների նկատմամբ՝ իշխանություններին հաճո որոշումներ ստանալու համար, լուռ էին, երբ շրջափակվում էին դատարանների մուտքերը, լուռ էին, երբ ոտնահարվում էր ՍԴ որոշումը, լուռ են նաև, երբ ճնշումներ են գործադրվում Սահմանադրական դատարանի նկատմամբ, ըմբռնումով

են մոտենում բազմաթիվ անհիմն ձերբակալություններին, կալանքի որոշումներին: Առավել հաճախ իրավապաշտպանների հրապարակային ելույթներում հնչում է ատելության խոսք՝ զուգորդված հայհոյանքներով ու սպառնալիքներով: Եվ եթե խախտումների ժամանակ լռում են, ապա շատ հաճախ ակտիվորեն ողջունում են ակնհայտ քաղաքական հետապնդումները:

Արդեն անհասկանալի է , թե իրավապաշտպան կազմակերպություններից շատերն ինչու են շարունակում կրել «իրավապաշտպան» անվանումը։ Արդյուքում վարկաբեկվում է «իրավապաշտպան» հասկացությունը։

Այստեղից էլ ծագում է նոր առողջ քաղաքացիական հասարակության կառույցների ձևավորման անհրաժեշտությունը, որտեղ իրավապաշտպանները հավատարիմ կմնան իրենց իրական առաքելությանը: Բայց սա հեշտ պրոցես չի լինելու։ Շատ մեծ է հավանականությունը, որ կազմաքանդված իրավապաշտպանական դաշտը լցնեն արմատական կամ մարգինալ մտածողությամբ տարրերը։ Եթե իրավապաշտպանությունը տապալում է իր առաքելությունը, ապա արագ ձևավորվում է պսևդոիրավապաշտպանություն։ Սրանից դեպի անհանդուրժողականություն և դեպի բռնություն մեկ քայլ է՝ աղմկահարույց պերֆորմանսի և զելյոնկայով երիտասարդների առճակատումը ասվածի վառ ապացույցն է։ Վաղը ցանկացած թեմա կարող է դառնալ հրապարակային ընդհարման առիթ և ցանկացած կարծիք ու հակակարծիք կարող է ներկայացվել որպես ինչ-որ խմբի կամ հասարակական շերտի իրավունքների պաշտպանություն։

Ասյա Օվանյան

«Իմ Ձայնը» նախագիծ, փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ