Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանն այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա․ Արծվիկ Մինասյան

«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ով եկել էր միանալու ուսանողների նստացույցին՝ կազմակերպված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։

Նա նկատեց, որ իրենք դեմ են հասարակությանը սև ու սպիտակի բաժանելու քաղաքականությանը, սակայն, քանի որ հայտնվել են նման իրավիճակում, ապա իշխանությունից պետք է պահանջեն բացատրել, թե  որտեղից է գալիս հակազգային պահվածքը և որտեղից է ուղղորդվում իշխանության վարած քաղաքականությունը։

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, չի կարող իրեն վերագրել նախարարության գործառույթները: Օրենքը հստակ սահմանում է, որ Կառավարության անունից ոլորտի քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օրենքով շատ հստակ է ձևակերպված, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, այն, ինչ իրականացնում է այս նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հակասում է օրենքին»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ Փաշինյանը կամ թյուրիմացության մեջ է, կամ էլ նրան իրավիճակի մասին սխալ են զեկուցել։

Ինչ վերաբերում է դաշնակցական երիտասարդների մասնակցությանն ակցիային, ապա Արծվիկ Մինասյանը նկատում է, որ եթե խնդիրն ազգային է, ապա նորմալ է, որ Դաշնակցության երիտասարդական թևը ևս ակտիվ մասնակցում է։

«Այո, Դաշնակցությունը հանդես է գալիս ազգայինը պաշտպանելու դիրքերից և գտնվելու է այն շարժման կողքին, որը ապազգային երևույթները մեր երկրից դուրս մղելու գործունեություն է իրականացնում»,- հայտարարեց Մինասյանը՝ հավելելով, որ խնդիրը համազգային է։

«Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարեն՝ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ստացած, թեկուզ և էյֆորիայի պայմաններում, ցանկացած իշխանություն պարտավոր է իր ազգային ուղեգիծը պահել, ոչ թե արհեստականորեն համադրել հետադիմությունն ու առաջադիմությունը՝ հետադեմ համարելով այն մարդկանց, որոնք ուզում են իրենց արմատներով զարգացում ունենալ, այլ ոչ թե կտրվել արմատներից և վերածվել կոսմոպոլիտ մի երևույթի, որի նպատակը մեկն է՝ ստամոքսը օր առաջ լցնել»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա ոչ թե իշխանության կռիվ է, այլ ազգայինը պահելու, պահպանելու և առաջ մղելու պայքար։