Նիդերլանդները ՀՀ-ում նոր դեսպան ունի
Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Մարիա Կրիստինա վան Կոլդամին (Maria Christina van Koldam)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայությունից։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը հույս հայտնեց, որ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը։