Իրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Քաղաքականություն

Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է․ Զոհրաբյան

Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է,- ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Շվեյցարական Դելեմոն քաղաքում, Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային վեհաժողովում, որի օրակարգը ազգերի ինքնորոշման իրավունքն էր որպես իրավական նորմ, խոսել եմ ինքնորոշված Արցախի, այնտեղ ապրող մարդկանց իրավունքների եւ Արցախի միջազգային ճանաչման մասին, որպես անվտանգության միակ երաշխիքի։

Եւ այսպես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես իրավունքի սկզբունք. իրավիճակը Եվրոպայում։ Այն, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա իրավունք է, հստակ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածում, ուր ասվում է՝ «Միավորված ազգերի նպատակներն են զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև` հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա»: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրության 55-րդ հոդվածը շարունակում է՝ «…իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար …»: 1966թ.ի մարդու իրավունքների մասին երկու՝ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, հասարակական եւ մշակութային իրավունքների մասին» կոնվենցիաներում հստակ ամրագրված է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը»:

Այսինքն, ելնելով վերոնշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերից՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը «յուս կոգենս» կարգավիճակ ունի, ինչը նշանակում է, որ պարտադիր կատարման նորմ է բոլոր պետությունների համար։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհում չպիտի լինեն գորշ գոտիներ, սեւ խոռոչներ, որտեղ ապրող մարդիկ զրկված են իրենց իրավունքների պաշտպանությունից։ Եվրոպայում, որի արժեհամակարգը մարդու իրավունքն է, չպետք է լինեն գոտիներ, որտեղ ապրող մարդկանց իրավունքները ամեն օր եւ ամեն ժամ վտանգված են, որովհետեւ միջազգային հանրությունը չի ընդունել նրանց ինքնորոշման իրավունքը։ Եւ որպեսզի խոսքս առարկայական լինի, այսօր խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հանրապետության մասին։ Արցախի ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին, հանրաքվեով հռչակեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ ԽՍՀՄ օրենքներին համաձայն: Արցախի անկախ հանրապետությունը 28 տարեկան է եւ լինելով Եվրոպայի մաս, միակողմանի վավերացրել է եվրոպական բազմաթիվ կոնվենցիաներ, իր օրենսդրությունը համահունչ է եվրոպական օրենսդրությանը։ Սակայն, Արցախի քաղաքացին զրկված է տարրական այն իրավունքներից, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը։ Եւ չնայած միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ն ընդունել են բանաձեւեր, նշելով, որ պետության քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այնտեղ ապրող մարդու իրավունքների պաշտպանության համար, իսկ ընդամենն ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց 2240 բանաձեւը, որը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել գորշ գոտիներ եւ չանտեսել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները, սակայն այդ բանաձեւերը դեռ մնում են ընդամենը թուղթ, իսկ Արցախում ապրում են իրական մարդիկ, ում իրավունքները պաշտպանված չեն։ Ու եթե դեռ դիսկուրս կա Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ապա հաստատ դիսկուրս չկա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների շուրջ։ Ես խորապես համոզված եմ, որ ցանկացած տարածքում ապրող մարդ չպետք է զրկվի իր արժանապատվությունից եւ հիմնարար իրավունքների պաշտպանությունից միայն այն պատճառով, որ իր երկիրը դեռ ճանաչված չէ։ Ու մինչ Եվրոպան շարունակում է կիսաբաց աչքերով նայել Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ երազում են նոր պատերազմի մասին։

Ես կարդացել եմ ադրբեջանական դասագրքերը եւ զարհուրել եմ հայատյացության այն գերդոզայից, որ ներարկում են ադրբեջանցի երեխաներին։ Ադրբեջանուհի Մարիամ Գյունեշլին բաց նամակ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ սարսափում է, որ այդ դասագրքերով դասավանդվող իր որդին մեծանալու է ռասիստ եւ հայատյաց։ Հայատյացության տոտալ քարոզի արդյունք էին այն անմարդկային վայրագությունները, որին աշխարհը ականատես եղավ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ԴԱԻՇԸ անգամ կնախանձեր ազերիների կատարած ոճրագործություններին։ Եւ ուրեմն Արցախի, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության միակ երաշխիքը կարող է եւ պետք է լինի Արցախի ճանաչումը։

Մեր այսօրվա օրակարգն է ժողովուրդների ինքնորոշումը՝ որպես իրավունքի նորմ։ Եվրոպական արժեհամակարգի ալֆան եւ օմեգան մարդու իրավունքն է, նաեւ՝ ժողովրդի իրավունքն է՝ կատարելու իր ընտրությունը»։