Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

«Սեզամի փողոց» հաղորդաշար

Ոչ միայն որակյալ, այլև հավասարապես հասանելի ու մատչելի կրթություն բոլոր երեխաների համար. այս սկզբունքով է աշխատում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը։

Կազմակերպությունն ի սկզբանե աշխատել ու աշխատում է կրթության ոլորտում՝ նախադպրոցական, դպրոցական, բուհական, զբաղվում է ծնողների, ընտանիքների, ուսուցիչների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստումներով, հրատարակում է մանկավարժական ու մանկական գրականություն՝ երեխաների հետ աշխատող մասնագետների համար։ Հիմնադրամի իրագործած ծրագրերն առաջարկում և կիրառում են երեխայակենտրոն կրթական տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ուսուցման անհատական և սովորողակենտրոն մոտեցումներ։ Կազմակերպությունն իր հիմնական առաքելությունն այսպես է ձևակերպում. «Նպաստել Հայաստանում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն»։

«Քայլ առ քայլ»-ի՝ վաղ տարիքի երեխաների խնամքին, դաստաիրակությանն ու կրթությանը միտված կրթական ծրագրերն աջակցում են Հայաստանի նախադպրոցական և տարրական կրթության ոլորտի բարեփոխումներին: Ծրագիրն իրագործվում է Հայաստանի ամբողջ տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հեռավոր մարզերին և հասարակության առավել անապահով խավերին, օգնում է ստեղծելու կրթության հավասար հնարավորություններ բնակչության խոցելի խավերի և հատուկ կարիքներով երեխաների համար: «Քայլ առ քայլը» խիստ կարևորում է և մեծ տեղ է հատկացնում երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացին ընտանիքների, համայնքների մասնակցությանը ։

«Վաղ մանկության կրթության խնդիրները»

«Քայլ առ քայլը» հոգում է նաև այն մասին, որ մանկավարժներին, ծնողներին, կրթության մասնագետներին և վաղ մանկության զարգացման ոլորտում ներգրավված այլ մարդկանց ու կազմակերպություններին հասանելի լինեն նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձը, գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները, ինչը կօգնի առավել զարգացնելու և արդյունավետ դարձնելու մեր աշխատանքը։

«Քայ առ քայլի» նոր ծրագիրը նրատակ ունի Հայաստանում ներկայացնել «Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիրը, որ հրատարակվում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից։ Սա վաղ մանկության զարգացման խնդիրներին նվիրված ամսագիր է, որի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, տեղեկացնել այդ ոլորտի լավագույն փորձի մասին և ոգեշնչել ու նպաստել դրանց տարածմանը։

Ծրագրի շրջանակներում հայերեն են թարգմանվել ամսագրի մի քանի հրապարակումները և նախաձեռնվել են դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ. ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք։

Քննարկման համար ներկայացվել են աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։

Չինաստան. վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագիր

Այս ծրագիրն իրականացվել է Չինաստանի գյուղական և հեռավոր բնակավայրերում մինչև 3 տարեկան երեխաների համար: Երեխաների զարգացման նպատակով կրթական ծրագրերը ամենուր ներդրվում են հիմնականում նախակրթարաններում, մանկապարտեզներում ու դպրոցներում 3 տարեկանից սկսած: Իսկ մինչև 3 տարեկանների համակարգային զարգացմանն ուղղված ծրագրեր հիմնականում չեն գործում հատկապես գյուղական համայնքներում: Քաղաքային բնակավայրերում գործող վաղ մանկության զարգացման մասնավոր կենտրոնների ծառայություններն էլ աղքատ կամ գաղթական բնակչության համար հաճախ մատչելի չեն ֆինանսական առումով: Նման կենտրոններում երեխաների խնամքն ու վաղ զարգացումը խթանելու համար տարիքին համապատասխան նյութերը սովորաբար բավարար չեն լինում, իսկ խնամատարները լինում են ցածր որակավորմամբ, բավարար վերապատրաստումներ չանցած և երեխայի զարգացման վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցող ու երեխայի զարգացման կարևոր այդ շրջանը բաց է մնում: Մինչդեռ այդ տարիքում ստացած գիտելիքներն ավելի օգտակար են երեխայի հետագա կրթական հաջողությունների համար:

Ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է Չինաստանում: 2013 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Կանանց համաչինական ֆեդերացիայի հետ, այն իրականացրել է Չինաստանի վեց նահանգների 146 համայնքներում խոցելի խավերի մինչև 3 տարեկան երեխաների համար:

Երեխաների դաստիարակությանը և խնամքին ուղղված ինտեգրված մոտեցումը լավ է ընդունվել համայնքներում թե՛ ծնողների և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչի մասին վկայում են նման ծառայությունների մատուցման ինտեգրումը բարելավելու և ծրագիրը շարունակելու հարցում համագործակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Փորձնական ծրագրի հաջողված արդյունքների հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա պետական գործընկերները պայմանավորվել են համատեղ աշխատել շահառուների հետ անմիջականորեն շփվող վաղ մանկության զարգացման աշխատուժի ստեղծման և ողջ երկրում այս մոդելի տարածման ուղղությամբ:

«Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր»

Աշխարհի շատ երկրներում դեռ կա այն կարծրատիպը, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը միայն մայրերի գործն է: Ու հայրերի ներգրավվածությունը երեխաների խնամքի գործում սովորաբար փոքր տոկոս է կազմում:
«Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ծրագիրը հայրերին հասցեագրված մենթորական նախաձեռնություն է, որն առաջին անգամ փորձարկվել է Հյուսիսային Ուգանդայում: Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվել մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող տղամարդկանց հետ, որոնք առաջին անգամ են հայր դարձել: Հայրն ու մայրը ընտրում են համայնքում հարգանք վայելող մարդկանց, որոնք վերապատրաստվում են, որպեսզի մենթորական օժանդակություն ցուցաբերեն երիտասարդ հայրերին:

Հայրերը սովորաբար զբաղված են աշխատանքով, ապահովում են ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը, սակայն մասնակցություն երեխաների դաստիարակության ու խնամքի մեջ գրեթե չեն ունենում, կամ մասնակցում են միայն որպես պատժող, խիստ մեկը, ում կերպարով մայրը սաստում է երեխաներին:
Այնինչ մանկական հոգեբանները վստահեցնում են, որ այն երեխաները, ում հայրերը ակտիվ մասնակցությունն ունեն նրանց առօրյա կյանքում, սոցիալապես ավելի լավ են զարգանում ու ավելի հաջողակ լինում: Այդ են փաստում նաև այլ երկրներում «Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ու «Ծրագիր P» ծրագրերի արդյունքներն ու հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն է լինում երեխայի զարգացման մեջ, երբ հայրերը ներգրավվում են նրա խնամքի գործում:

«Սեզամի փողոց» հաղորդաշար

«Սեզամի փողոց» հաղորդաշարը ստեղծվել է 1969 թ. անբարենպաստ պայմաններում ապրող նախադպրոցական տարիքի երեխաներին գրել, կարդալ սովորեցնելու և դպրոցին նախապատրաստելու նպատակով: Բայց ժամանակի ընթացքում այն ընդլայնել է թե՛իր լսարանը տարիքային ու աշխարհագրական առումով, թե՛ թեմաներն ու ընդգրկումը: Սա մինչև 12 տարեկան երեխաներին խաղային ֆորմատով ներկայացնում է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև ժամանակակից հասարակության արժեքներն ու նորմերը, երեխաների մեջ դաստիարակում ինքնահարգանք, լավատեսություն, կենսական ակտիվ դիրքորոշում, և խթանում հետաքրքրասիրությունը:

Հաղորդումն այնպիսի հաջողություն ունեցավ, որ սկսեց ցուցադրվել տարբեր երկրներում: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Գերմանիան և Մեքսիկան, նույնպես ցանկացան իրենց երեխաների համար օգտագործել ուսուցման և զվարճանքի համատեղման այս նորարարական մոտեցումը: Յուրաքանչյուր նոր երկրում հաղորդաշարի վրա աշխատում են տեղացի հոգեբաններ ու մանկավարժներ՝ ստեղծում «Սեզամի փողոցի» լիովին տեղայնացված տարբերակներ. բովանդակությունը հարմարեցվում է տվյալ տարածքի լեզվին և մշակույթին, ընտրվում են նոր այնպիսի կերպարներ ու պատմություններ, որոնք հասկանալի կլինեն տեղացի երեխաներին:

Միջազգային համատեղ արտադրանքը պահպանում է «Սեզամի փողոցի» մոդելը և հիմնական կրթական նպատակները, բայց յուրաքանչյուր երկրի համար ստեղծվում է ուսումնական հատուկ ծրագիր՝ հարմարեցնելով տվյալ երկրի երեխաների առանձնահատուկ կարիքներին: Այսօր արդեն այն հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:

Ամբողջական հոդվածները՝ այստեղ