Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

«Եթե այսպես շարունակվի` կարտագաղթեմ». միջազգային մրցաշարերի մրցանակակիր հայ մարզիկը ստիպված կլինի հանդես գալ այլ դրոշի ներքո (ֆոտո)

Արդեն 6 ամիս է, ինչ Հայաստանի քրոսֆիթ սպորտաձևի հիմնադիր, բոդիբիլդինգի ֆեդերացիայի անդամ Հայաստանի չեմպիոն և մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր Վահրամ Հակոբյանը Հայաստանում չէ: 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Վահրամ Հակոբյանը նկատում է, որ մասնակցել է աշխարհի մի շարք մրցումների և բավականին լավ արդյունքներ գրանցել: Նա մրցումներին մեկնել է իր միջոցներով: Ֆինանսական աջակցության համար մարզիկը, թեև մեկ-երկու անգամ դիմել է պետության աջակցությանը, սակայն ամեն անգամ մերժվելով, ի վերջո հասկացել է` իր ուժերով պետք է մեկնի: Բայց հիմա, այդ մասին չէ, որ ուզում էր խոսել:

Վահրամ Հակոբյանը պատմեց, որ 2019թ-ի մայիսին մեկնել է Լյուքսեմբուրգ` մասնակցելու հերթական մրցաշարին, երբ պարզվել է, որ, իր խոսքերով, սուտ ցուցմունքի հիման վրա, հետախուզում է հայտարարվել իր նկատմամբ:

«Ես արդեն երկրում չէի, որ իմացա իմ նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- նշում է նա, և հավելում, որ քրգործը հարուցվել է իր և ընկերոջ նկատմամբ` մեկ այլ, երրորդ ընկերոջ հաղորդման հիման վրա: Մյուս ընկերն արդեն 3 ամիս է՝ կալանքի տակ է, իսկ ինքը, հետախուզման պատճառով չի կարողանում Հայաստան վերադառնալ: 

«Կարող է տպավորություն ստեղծվել, որ ես փախուստի եմ դիմել, բայց նախ ես մինչև երկրից մեկնելը, չեմ իմացել քրեական գործի մասին, իսկ հիմա էլ չեմ վերադառնում, քանի որ, կոնկրետ իմ գործով, չեմ վստահում իրավական համակարգին: Ես կողմնակալ վերաբերմունք եմ տեսնում այս գործում դատական համակարգի կողմից»,- ասաց մարզիկը մեզ հետ զրույցում:

Նա նշեց նաև, որ այս ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան, որպես խափանման միջոց գրավի դիմաց ընկերոջը ազատ թողնելու համար, սակայն դատարանը մերժել է:

Ըստ քրեական գործի մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացիներ Վահրամ Հակոբյանը և Սմբատ Ավդալյանը 100 հզ ԱՄՆ դոլար են ցանկացել շորթել մի անձից, ով նրանց վաղեմի ընկերն էր։ Այժմ Վահրամ Հակոբյանը պնդում է, որ քրգործը հարուցվել է սուտ մատնության հիման վրա: Նա հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը, բայց միևնույն ժամանակ վարանում է վերադառնալ:

Դեկտեմբերի 6-8-ը մարզիկը հրավեր ունի մասնակցելու Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, սակայն չի կարող մասնակցել:

«Միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որպեզի հետախուզումը հանեն, որ հնարավորություն ունենամ մասնակցել առաջնությանը, սակայն դատի օրը նշանակեցին դեկտեմբերի 18-ին: Այսինքն՝ չեմ կարող մասնակցել մրցումներին և արդեն աշխարհի երկրորդ մրցումներն եմ բաց թողնում»,- ասում է նա:

Այս մասին Վահրամ Հակոբյանը ավելի վաղ գրառել էր. «Անչափ շնորհակալ եմ Հայաստանի հանրապետության իրավական համակարգից, որ ամեն ինչ անում է, ամեն ջանք ներ է դնում, որպեսզի թույլ չտա, որ ես` Վահրամ Հակոբյանս, մասնակցեմ Իսպանիայում կայանալիք աշխարհի մրցումներին: Շնորհակալություն»:

Մարզիկն ու նրա փաստաբանը վճռական են տրամադրված և անելու են ամեն ինչ, որպեսզի ապացուցեն իր անմեղությունը, սակայն ժամանակը չի սպասում, և աշխարհի առաջություններն ու մարզումները մնում են հետևում:

«Կարծում եմ, եթե այսպես շարունակվի` ստիպված հիմնական եմ արտագաղթելու. մինալու եմ այն արտագաղթած մարզիկներին, որ գնացել ու այլևս չեն վերադարձել»,- ասում է Վահրամ Հակոբյանը, ով արդեն հրավերներ ունի մի շարք երկրներից` Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, իրենց դրոշի ներքո հանդես գալու համար:

 

 Զրուցեց` Արմինե Մկրտումյանը