Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հրապարակ». Արտոնյալ Հայկոյի «ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «կյանքի գնով» գնած աղբատարնե­րը՝ «ԿամԱԶ»-ները, մեր տեղե­կություններով, արդեն սկսել են խափանվել: Մեզ ասացին, որ ժամանակին, երբ քննարկվում էր այս մեքենաների ձեռքբերման հարցը, Հայկ Մարությանին զգուշացրել են, որ «ԿամԱԶ»-ը հարմար մեքենա չէ, սխալ է այդքան բարձր գնով նման մեքենա գնելը, քանի որ որակը չի համապատասխանում գնին, ու մի կարևոր հանգամանք կա՝ մեր երկրում շահագործման առումով դրանք դիմացկուն չեն: Բայց Հայկը չի լսել, երկու ոտքը մի կոշիկ դրած՝ պնդել է, որ հենց «ԿամԱԶ» պետք է գնի:

Իսկ թե ինչու, բազմիցս գրվել է այդ մասին, խոսակցություններ կան, որ ինչ-ինչ անձնական շա­հագրգռություններ են ունեցել հենց ռուսական «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում, ընդ որում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման տարբերակով ու մրցակից այլ ընկերություններից էլ մոտ 10-15 մլն դրամ թանկ արժեքով: Բայց ոչ ոք չլսեց այս բոլոր զգուշացումները, քանի որ Հայկոն 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետ է և վարչապետի սիրելին, հետևաբար՝ արտոնյալ:

Այժմ այս մեքենաները, մեզ հասած ինֆորմացիայով, արդեն սկսել են խնդիրներ առաջացնել երկու պատճառով, նախ՝ այնքան դիմացկուն չեն, երկրորդ՝ շա­հագործվում են անխնա, գրեթե 24-ժամյա ռեժիմով, մինչդեռ պետք է որոշակի դադար վերցնեին: Նշենք, որ այս պահին ավտոպարկում կան 34 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա և մեկ տասնյակից ավելի «ԳԱԶ» մակնիշի՝ համեմատաբար ավելի փոքր ծավալի աղբատարներ: «ԿամԱԶ»-ները Հայաստան են սկսել ներմուծել հունիս ամսից:

Հայկ Մարությանի ստեղծած Աղբահանության և սանմաքրման հիմնարկի նորանշանակ տնօ­րեն Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ մեքենանե­րի խափանման մասին լուրերն իրա­կանությանը չեն համապատասխա­նում, ապա սկսեց պարզաբանել, որից ավելի շատ զգացվեց, որ իրա­կանությունից այնքան էլ հեռու չեն մեր տեղեկությունները:
«Ուրեմն՝ մեքենաները ռեզինից չեն, էլի: Մեքենաների շարժիչի յուղ է փոխարինվում, տակը դետալներ կան, որ ընթացքում պետք է յուղվեն, որ մեքենաները երկար ծա­ռայեն: Բայց խափանված մեքենա՝ որպես այդպիսին, չունենք»,- ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է առանց դադարի աշխատելուն, Գրիգորյանն ասաց, որ դադարով են աշխատում և հերթափոխով՝ հաստատելով, որ պետք է մեքե­նան 8 ժամ դադար վերցնի օրվա մեջ. «Այո, դրա համար մեքենա­ները տարբեր գրաֆիկներով են դուրս գալիս, հերթափոխն էլ է կատարվում, այն գիծը, որը շատ է, տվյալ մեքենան շատ է դուրս գալիս, երկրորդ հերթափոխին կարող է չմասնակցել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: