Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հրապարակ»․ Փաշինյանի և Սաակաշվիլիի նմանությունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վրաստանի ուղղափառ եկեղեցում եպիսկոպոսներից մեկը, ում հեռացրել են Սինոդի կազմից, վրաց պատրիարքին մեղադրել է նույնասեռական լինելու մեջ: 2 օր է՝ վրացական մեդիան այս հարցը քննարկում է նույն ռեժիմով եւ նույն կրքով, ինչ Ստամբուլյանը կամ «Մել» ֆիլմը՝ Հայաստանում:

Ինչպես հիշում ենք, Վրաստանում եւ Հայաստանում պրոցեսների նմանություններն ակնհայտ դարձան 2018-ի հեղափոխությունից: Առաջին եւ ամենաակնհայտ նմանությունը՝ հեղափոխության ալիքի վրա անարյուն իշխանության եկած երկու առաջնորդներն էլ հախուռն եւ ոչ հավասարակշիռ պահվածք ունեն, ոչ համակարգային եւ անփորձ մարդկանց են բարձր պաշտոններում նշանակում, պայքարում են կոռուպցիայի եւ քրեական աշխարհի դեմ, ճանապարհաշինություն եւ ներդրումներ բերելու մեծապետական հայտարարություններ են անում, դատական վիճելի ռեֆորմների իրականացնում:

Ի դեպ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանում հրապարակվող հայալեզու «Ալիք մեդիա»-ի լրագրող Նորայր Գասպարյանը՝ հարեւան երկրի ազգայնական ուժերը Սահակաշվիլիի իշխանությանը տարիներ շարունակ մեղադրում էին Սորոսի փողերով երկիրը քանդելու ու «ազգային» ամեն ինչը ոչնչացնելու մեջ:

Սկսենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարից, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սաակաշվիլու նախկին խորհրդական, հայազգի Վան Բայբուրդը, Վրաստանում դեռ շարունակում է գործել քրեական հեղինակություններին կամ «օրենքով գողերին» վրացական սահմանից հետ ուղարկելու կամ փակելու մասին օրենքը:

Կամ՝ անփորձ ու ոչ համակարգի մարդկանց ներքին գործերի ու հատուկ ծառայությունների ղեկավար նշանակելը:

2004-2012 թթ. Վրաստանի ներքին գործերի նախարար, իսկ 2012-ի հունիսից վարչապետ նշանակվեց Վանո Մերաբիշվիլին, ով վարդերի հեղափոխության պաշտպաններից էր դեռ նախագահ Շեւարդնաձեի իշխանության օրոք:

Կոռուպցիայի դեմ պայքար: Ինչպես վկայեց Բայբուրդը՝ Սաակաշվիլու օրոք եւս տարբեր նախկիններ, որոնք ճաղերի հետեւում էին հայտնվել օրենքները խախտելու համար, հայտարարում էին քաղաքական ռեպրեսիաների ու քաղբանտարկյալների առկայության մասին:

Վան Բայբուրդից հարցրինք՝ նման չե՞ն Սահակաշվիլին ու Փաշինյանն իրենց պահվածքով: Բայբուրդի կարծիքով՝ ոչ: «Սահակաշվիլին շատ հախուռն էր, Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ, Նիկոլի մոտ մի քիչ հանգիստ է, այդքան շատ ուժեղ ալեկոծում չկա: Իսկ Սահակաշվիլին մի քիչ ավելի ռադիկալ էր: Նրա խոսքերում կա շատ ավելի ողջամտություն, եւ նրա խոսքերը հասկանալի են ժողովրդին»:

Իսկ «պատերին ծեփելը», «ասֆալտին փռելն» արդյոք ալեկոծված վիճակ չէ՞: Վրաստանի նախագահի նախկին խորհրդականը մասամբ համաձայնեց. «Մի բան պատմեմ, մի անգամ ինձ ընդդիմադիր թերթի լրագրողները հարցրին՝ ունի՞ թերություններ Սահակաշվիլին, գոնե մեկը նշեք: Ես ասացի՝ մեկը չէ, երեքը կասեմ: Չի ծխում, որ ծխեր, երկու ղուլա տար, այն ծայրահեղությունները, որ չպետք է ասեր Միշան, չէր ասի: Նիկոլն էլ ինչ- որ ասեց՝ պատին կտա, ասֆալտին կծեփի եւ այլն, եթե մի երկու նաֆար տար, իհարկե, չէր ասի»:

Նրան հարցրինք՝ իսկ Միշան ուտել սիրո՞ւմ էր: Բայբուրդի վկայությամբ՝ շատ:

Նա նաեւ հիշեց, որ Սաակաշվիլին սիրում էր հրապարակավ անարգանքի սյունին գամել իր նշանակած նախարարներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։