Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Արտագաղթը ոչ միայն չի վերածվելու ներգաղթի, այլ կահագնանա․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետն Արցախում իր ելույթի ժամանակ մի քանի նշաձողեր հայտնեց, որին պետք ա հասնել 30 տարում։ Դրանք շատ հիմնավոր ու երբեմն էլ անհիմն քննադատության առիթ հանդիսացան։ Բայց կա իրականություն, որին անխուսափելիորեն հանդիպելիս էդ պոպուլիստական փուչիկները հերթով տրաքելու են։ Դրանցից մեկը՝ անշառը, հայկական ֆուտբոլի անմխիթար վիճակն ա, որն արտացոլվեց վերջին խաղերում։ Դրան նախորդում էր էն, որ ՀԴՄ կտրոն խփելով կամ եկամտահարկը համահարթեցնելով տնտեսությունը ստվերից դուրս կգա։

Սրա հետ կապված՝ ՊԵԿ-ը էսօր ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար կապարակնքում ա ՓՄՁ-երը էն դեպքում, երբ խոշոր սուպերմարկետներից մենակ «Քարֆուրի» ՀԴՄ կտրոններն են վավեր ու հնարավոր ստուգել։ Երբ ասում էինք, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելը նախորդ որևէ փուլում եղած կոռուպցիայի հետևանք ա, ոչ թե տնտեսության ստվերայնության հիմնական պատճառ կամ քաղաքացիների՝ իրավական պետությունում ապրելու ցանկության բացակայություն, բերում էին ավել տպված ՀԴՄ կտրոնների վիճակագրությունն ու վերանորոգված ճանապարհների երկարությունը։ Բա էդ դեպքում ո՞նց բացատրել վարչապետի անկեղծ զարմանքը, երբ անկախության տոնի օրը Գյումրում տպված ՀԴՄ կտրոնների թիվը չէր գերազանցել նախորդ օրերի ու շաբաթների օրական ցուցանիշին։ Քանի դեռ մաքսային ու հարկային մարմիններում կոռուպցիան ոչ միայն կա, այլ նաև զարգանում ա, ՀԴՄ տրամադրել-չտրամադրելու ոչ մի վարչարարություն տնտեսության ստվերը չի վերացնելու։ Ի դեպ, սրա մասին են վկայում նաև եկող տարվա բյուջեի ցուցանիշները․ պետությունը տնտեսության ստվերի կրճատում չի նախատեսում հաջորդ տարի։ Էդ մի փուչիկն էլ կտրաքի։


Թերևս տրաքած կարելի ա համարել նաև 5 մլն բնակչություն ունենալու փուչիկը, քանի որ սենց գնալու դեպքում արտագաղթը ոչ միայն չի վերածվելու ներգաղթի, այլ կահագնանա։ Նույն ճակատագրին կարժանանան նաև ՀՆԱ 15-ապատկելու և նման այլ թեզերը, քանի որ դրանք առանց ավելորդ ջանքերի էլ մեխանիկական աճի ու գնաճի պայմաններում մարդու բարեկեցության էական աճի չեն հանգեցնելու։

Խոսում ես, մատնացույց ես անում, ասում են տառապում եք միշտ ճիշտ դուրս գալու մոլուցքով, չես խոսում, ասում են ընդդիմություն չկա ու նման այլ խոսակցություններ։ Ասածս ինչ ա… թարգեք էդ ազգ-ընտանիք-ժողովուրդ փուչիկ «հայեցակարգը», առավել ևս, եթե դա, ըստ տարբեր խոսակցությունների, գրվում ա ոչ թե կատարման համար պարտադիր լինելու նկատառումով, այլ որպես անհասանելի նպատակներ, որոնց պետք ա ձգտել՝ կամ կհասնես, կամ է՝լ չէ։ Պետք ա ոլորտային հստակ, հասկանալի հայեցակարգեր մշակվեն։ Սա պետք ա արվի ներառողական, համերաշխության մթնոլորտում։ Զարմանալի ա, որ Էս ա երկրորդ տարին կավարտվի, բայց կառավարող ուժի խնդիրները չեն փոխվում՝ անհասկանալի կադրային քաղաքականություն, հայեցակարգերի բացակայություն, վիճակագրական ձեռնածություններ իրական գործի փոխարեն (ինչը մեծապես նաև կապված ա հայեցակարգերի բացակայության հետ), դատական համակարգի փոփոխության, սահմանադրորեն այլ հանրային հարաբերությունների հռչակման կարևորության գիտակցման բացակայությունը, բազմիցս բարձրաձայնված այլ խնդիրներ։

Ի դեպ, սրանում ամենահետաքրքրվածը, ինչքան էլ տարօրինակ լինի, պետք ա նախկին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչները լինեն, քանի որ ցանկացած ձախողում ու վարկանիշի անկում զուգորդվելու ա նրանց շարքերում ձերբակալությունների ու աղմկոտ քրեական գործերի»։