Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Զառամյալ ու վատառողջ թոշակառուների հետ նախապայմանների լեզվով չեն խոսում, տիկին նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն արձագանքել է 88 և 93 տարեկան թոշակառու քույրերի մասին հրապարակմանը: Նախարարը ֆեյսբուքյան իր էջում «բացատրել էր», թե ինչու են միասին 60 հազար դրամ թոշակ ստացող քույրերը զրկվել 18 հազար դրամ նպաստից:

Նա, վկայակոչելով օրենքի կետերը, պարզաբանել էր, որ 88-ամյա Վերգինե Ոսկանյանը նպաստ չի ստանում, քանի որ փոխել է փաստացի բնակության վայրը: Այսինքն` նա մեկ ամիս է, ինչ տնակից տեղափոխվել է քրոջ բնակարան` վերջինիս խնամելու համար:

Նախարարուհին նաև «խնդրել է» քույրերի ծանոթ մարդկանց բացատրել և համոզել Վերգինեին հաշվառվել իր տնակում` նպաստ ստանալու համար: Բաթոյանը վստահեցրել է, որ եթե անգամ կինը որոշի բնակություն հաստատել քրոջ տանը, ապա կարող է դուրս գալ տնակի հաշվառումից ու գրանցվել այնտեղ և, միևնույն ժամանակ, նպաստ ստանալ։

Իհարկե, տրամաբանական ու «խելքին մոտ» են հնչում նախարարի խոսքերը, սակայն խնդիրն այն է, որ տարեց կնոջն այդ խոսքերն ամենևին վստահություն չեն ներշնչում: Եվ դա տրամաբանական է. բանն այն է, որ կինը նպաստն ստանում է տնակում ապրելու և միայնակ լինելու համար, ու որքան էլ նրան խոստանան, որ նպաստը նա կշարունակի ստանալ տնակից դուրս գալուց հետո, ակնհայտ է, որ նպաստը չի վերականգնվի:

Այսպես. եթե նախարարության աշխատակիցներն այդքան օրինապահ են, որ միայնակ կնոջը զրկել են նպաստից միայն իր քրոջը հյուընկալվելու համար, ապա տրամաբանական է, որ նույն օրինաչափությամբ էլ բնակարանում բնակվող արդեն ոչ միայնակ քույրերը նպաստ չեն ստանա, քանի որ այս դեպքում նրանց այդ նույն օրենքով նպաստ չի հասնում:

Այս ենթատեքստում չենք կարող չնկատել, որ այստեղ գերիշխում է պետության անմարդկային վերաբերմունքն իր տարեցների նկատմամբ:

Իսկ տրամաբանությունը, թե տատիկը ուզում է օգտվել և' նպաստից, և' տուն ստանալու հնարավորությունից, պարզապես ամոթալի են: Դիցուք, կինը հյուր է գնացել իր քրոջը ժամանակավորապես, ի՞նչ է` հյուր գնալու և տանը չլինելու համար նպա՞ստ են կտրում: Եվ հետո, 88 տարեկան կնոջը ստիպել ապրել ժամկետն անց տնակում, որպեսզի պետությունը նրան 18 000 դրամ տա՞... 

Ստացվում է, որ նախկին իշխանությունը բնակարանով չի ապահովել տնակում ապրող կնոջը, իսկ նոր իշխանությունը նրան մատ է թափ տալիս, թե՝ ինչո՞ւ ես տնակից դուրս եկել, ու կտրում է նպաստը...

Այս ֆոնին արդեն նախարարի խոսքերը, թե նպաստը կվերականգնվի, անգամ եթե կինը փոխի իր հաշվառման հասցեն, անկեղծ չեն հնչում: Իսկ եթե դա այդպես չէ, ու նախարարն ազնիվ է իր մտադրություններում, ապա նա զառամյալ, գուցե արդեն իրենց կյանքի մայրամուտին գտնվող վատառողջ կանանց հետ չէր խոսի նախապայմանների լեզվով, այլ անմիջապես կվերականգներ նպաստը՝ առանց որևէ պայմանի...

Արմինե Մկրտումյան