Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Իշխանությունը փոխվել է, իսկ ձեռագիրը նույնն է

Օրերս, Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեն քննարկելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վրդովված» արձագանքեց ընդդիմադիրների կողմից առաջ քաշած այն տեսակետին, թե «բյուջեն հեղափոխական չէ ու հեղափոխություն էլ չի եղել»:

Նա հայտարարեց, թե այդ հարցը «հիմա կլուծի ու արանքից կհանի» ու սկսեց հերթով թվարկել, թե ինչ պետք է լինի հունվարի 1-ից. մինիմալ աշխատավարձը կբարձրանա, ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, բժիշկներինը` կբարձրանա, թոշակները կբարձրանան... էլի մի քանի բան թվարկելով, որոնք հնարավոր է լինեն` Փաշինյանը եզրափակեց.

«Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ ա լինում»...

Նա վստահ հայտարարեց, որ այլ փոփոխություններ ևս եղել են. «Փոխվել ա մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը»...

Քանի որ ինքնահռչակ «բարձյալի» գործերն անքննելի են, ուստի չփորձենք մեկնաբանել դրանք, պարզապես նշենք ևս մի քանի սպասվող փոփոխություններ, որոնց մասին չցանկացավ խոսել Փաշինյանը, կամ էլ իբր «չհասցրեց»...

Փաշինյանը չհայտարարեց, որ

1.Կառավարությունը 2020 թ-ի բյուջեում համեմատաբար ցածր տնտեսական աճի ուղենիշ է վերցրել, ու միայն հայտարարություններով է փորձում համոզել, որ ուղենշված թիվը կապ չունի, իրենք ավելի բարձր ցուցանիշ կգրանցեն:

2. 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ Իսկ դա նշանակում է, որ 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափերի ավելացման արդյունքում թանկացումներ կլինեն: Կբարձրանան, օրինակ, մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների ու էլի շատ ապրանքների գներ:

3. Եկող տարի կբարձրանա նաև գազի գինը: Ճիշտ է` կառավարությունից արդեն ասել են, որ եթե անգամ հունվարի 1-ից գազի գինը բարձրանա, սպառողը դեռ չի զգա այդ գնային փոփոխությունը, սակայն եթե անգամ սուբսիդավորվի, ապա պետությունը չի պարտավորում ամբողջությամբ իր վրա վերցնել բոլոր սպառողների սուբսիդավորման հարցը, և դա տևական ժամանակ չի լինելու:

4. Եկող տարվանից պետությունը այլևս չի սուբսիդավորելու ջերմամատակարարման և ջրահեռացման համար: Մինչ օրս գործող սակագինն է 191,4 դրամ, որի 11,4 դրամը պետությունը բյուջեից սուբսիդավորում էր: Ճիշտ է, կառավարությունը խոստացել է իջեցնել սակագինը` դարձնելով 180 դրամ, բայց դա դեռ ժամանակի խնդիր է:

5. Կան հարցեր նաև կապված հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ: Կառավարությունում վստահ չեն, բայց կարծում են, որ նորոգման աշխատանքներից էլեկտաէներգիայի սակագինը չի փոխվի, բայց վերջնական չեն խոստանում, որ հոսանքի գինը չի բարձրանա: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել է.

«Կարծում եմ, որ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որ գործող գները նույն վիճակում պահենք, բայց դեռևս դա նախնական է»:

Իհարկե, չհայտարարվեց նաև, որ կշահագործվի Ամուսլարը, որպես հանք, որ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացնելու երկիրը, որ հայոց լեզուն ու հայոց եկեղեցու պատմությունը Հայաստանում հետին պլան են մղվում, որ արտագաղթն իրականում ավելի շատ է, քան ներգաղթը, քանի որ մարդիկ ընտանիքներով են արդեն մեկնում, որ նպաստները կրճատվում են ոչ թե նրա համար, որ մարդիկ ավելի լավ են ապրում, այլ որ բյուջեն են տնտեսում` կարիքավոր ընտանիքների հաշվին (օրինակը` զառամյալ թոշակառուների նպաստի կրճատումը), որ.... մի խոսքով, երկար կարելի է թվարկել...

Բարձրացնում են աշխատավարձն ու թոշակը և «բարև, թանկացումներ», ինչպես եղել է բոլոր իշխանությունների օրորք, հրապարակվում են թվեր, իսկ իրականում պատկերն այլ է, հնչում են խոստումներ, որոնց մեկ տոկսոսը նույնիսկ իրականություն չի դառնում... սա սովորական, բոլորին ծանոթ ու բոլորի աչքին սովոր ձեռագիր է` նախկին իշխանության գործելաոճը...

Բայց այս անգամ իշխում է պոպուլիզմը. մարդիկ խոստումներով կերակրվում ու մարսում են իշխանության «քաղցր» սուտը, որովհետև իրավիճակ է փոխվել:

Ու եթե կա փոփոխություն, ապա այդ փոփոխությունը մեկն է` սուտը, կեղծիքը, անօրինությունը մատուցում է թավիշով զմռսված ու արդեն վաղուց մսխված հեղափոխության «զավակը»...

Արմինե Մկրտումյան