Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Վախվորած սիրո և ցինիկ ատելության պադվալների մասին

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վախվորած սիրո եւ ցինիկ ատելության պադվալների մասին
Մոտ երկու տարի մեր երկիրը ցնցումների մեջ է, մարդիկ՝ մոլորության, սպասումների, հիասթափության եւ թավշյա խաբկանքի մեջ։ Ատելությունը դարձել է Սեր բառի համարժեքը, մեզանում հիմա ատում են սիրելու պես եւ սիրում են ատելությամբ, ամբողջ կյանքում իրենց խոհանոցային գոգնոցները քնելուց անգամ չհանած կանայք դարձել են «Մոլի» քաղաքագետներ, կարծիք ունեն, պարզվում է, համակարգչի ստեղնաշարն են տկտկացում, ապրի Նիկոլը, որ նրանց բերանը լեզու դրեց։

Բայց, լեզվի հետ միասին դրեց հայհոյանք ու չարություն, եւ ահա, հայտնվել ենք ջրբաժանի առաջ, վաղուց ենք հայտնվել։ Նախկիններից վառված, բայց նախկինների ժամանակ իրենց ապրուստը լավ էլ դրստած տներում այսօր նիկոլի նկարի առաջ ծնկի են իջնում, բայց իրենք խաբկանքի մեջ են, դա Նիկոլը չէ, դա իրենց վախերն են, քանի որ հասկացել են, ով Նիկոլի որեւէ մասը հրապարակավ չուտի եւ չերկրպագի, կփռվի ասֆալտին, նրա որդու կամ ամուսնու բիզնեսներում ստուգումներ կսկվեն, նրա եղբորը կամ քրոջը գործից կհեռացնեն եւ այսպես շարունակ․․Սրանք պատեհապաշտներն են, մի մեծ բանակ, որը ժամանակին նախկիններին էր քսմսվել եւ իր գործերը առաջ էր տանում, հիմա սրանց է քսմսվում եւ «Մոլի» վերլուծություններ անում ժողովրդավարության, ժողովրդի մասնիկ լինելու, արդարության , նախկինների լափածի մասին, զուգահեռ շարունակելով լափել ու տռզել, զուգահեռ իրենց բիզնեսները ապահովել ու բարգավաճել։

Եվ մեր երկրի համար նրանք են վտանգավոր, որովհետեւ նրանց մեծ մասը կամ 10 հազար տվողներն էին կամ վերցնողները։ Վաղը դարձյալ էս մարդիկ օձի պես գալարվելով սողալու են նոր իշխանության ոտքերի տակ եւ Նիկոլի նկարը շպրտելու են պատուհանից, բայց մեխը չեն հանելու, այդ նույն մեխից են կախվելու բոլոր նոր եկող իշխանությունները․․

Սիրո մասին պադվալային հոգեբանությամբ խոսողը ատելության մունետիկը դարձավ երկու եւ 12 տարի առաջ, նաեւ դրանից առաջ, նա իր բոլոր երբեմնի ժխտումները եւ մերժումները «մոռացած» այսօր եւ տեսախցիկներն է պահպանում եւ կարմիր գծերը եւ բյուջեն է անխնա ցաքուցրիվ անում եւ մանկատների որբուկներին է թողնում բախտի քմահաճույքին։Լավ է անում, հասնում է բոլորին, քանի որ այն ժամանակ, երբ նա ատելություն էր տարածում, մենք սիրուց էին խոսում, այն ժամանակ, երբ նա կեղծ տեղեկություններ էր տիրաժավորում, մենք դեմոկրատ էինք եւ նրանց ճղճղոցը ցուցանում էինք առավոտից-իրիկուն։ Մարդիկ լսում էին ականջահաճո կեղծիքը․․․

Հիմա, երբ սիրո եւ ատելության պադվալները վտանգավորության աստիճանի մերձեցել են, այլ բան չի մնում, քան խաչով գնալ առաջ, պահել խաչը չարի ու սատանայի դեմ ու սպասել չարի վախճանին։ Եվ գոնե այս անգամ մեր խաչը պիտի լինի երկաթյա, անսասան, որը կրակի մեջ չի այրվի եւ ջրում չի լուծվի․․․Եվ բավ է այլեւս ատելության դեմ պայքարել սիրով, բավ է սերը այսքան էժանացնել եւ սփռել անարժանների ատքերի տակ, ժամանակն է հասկանալ՝ ակն ընդ ակն, սա է ճշմարիտ ուղին, բավ է ինչքան մարգարիտները շաղ տվեցինք խոզերի առաջ, խոզերին պիտի թողնել իրենց իսկ կեղտի մեջ, այնքան խռխռան , որ շնչահեղձ լինեն իրենք իրենց չարության եւ ատելության ճահճի մեջ․․Իսկ մենք այդ ճահիճը կչորացնենք եւ կփռենք աշխարհի աչքի առաջ․․․Աշխարհը սա պիտի տեսնի, որովհետեւ նա մեզ խաբեց։ Սա է առաջ գնալու միակ ճշմարիտ ուղին․․․

Չարի հոգու պադվալները այլեւս մաքրվելու ոչ մի շանս չունեն, որովհետեւ վարակը նրանց արյան մեջ է․․ վիրահատական պիտի լինի միջամտությունը․․․»։