Կարոտ, սպասում, հպարտություն․ Ծառուկյանի աջակցությամբ զինվորների հարազատները մեկնեցին Արցախ (տեսանյութ)
Գ.Ծառուկյան» հիմնադրամը Կոտայքում ամփոփեց հայրենիքի պաշտպաններին նվիրված այս տարվա ծրագիրը։
Դեպի Արցախ այս տարվա մեջ վերջին անգամ մեկնել են Կոտայքի մարզից բանակ զորակոչված զինծառայողների հարյուրավոր հարազատներ: Զինվորների հարազատները, որոնք հեռավորության պատճառով շատ հաճախ հնարավորություն չեն ունենում տեսակցելու իրենց զավակներին, հերթական անգամ օգտվել են հիմնադրամի աջակցությունից:
Ավտոբուսները Արցախ են հասցրել նաև հայրենիքի պաշտպանների համար նախատեսված ծանրոցները: Բացի ծնողներից՝ Արցախ է մեկնել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը: Սա 2019 թ. համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ամփոփիչ ակցիան էր: