Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Արմավիրի ոստիկանության «բեսպրիդելը»՝ վարչության պետի թողտվությա՞մբ

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի անվան շուրջ վաղուց են տարաբնույթ լուրեր պտտվում։ 

Վերջին դեպքերից էր Էջմիածնում տեղի ունեցած միջադեպը։ Ոստիկանության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ 2 երիտասարդի, ովքեր պարզապես քայլելիս են եղել դեպի Էջմիածնի եկեղեցի, երբ նրանցից մեկը հարված է զգացել իր հետևից։ Ոստիկանները տղաներին հարվածել ու գցել են գետնին։ Ծեծի ենթարկելուց հետո, ոստիկանական մեքենայով նրանց տեղափոխել են բաժանմունք, որտեղ դարձյալ ծեծի են ենթարկել նրանց։ Ոստիկանները ստիպել են տղաներին խոստովանել ինչ-որ գողություն։ Այս պատմությունն ի վերջո ավարտվել է նրանով, որ ոստիկանները երիտասարդներից ներողություն են խնդրել, թե պարզապես շփոթվել են՝ թյուրիմացություն է տեղի ունեցել, ապա տղաներին թողել են տուն գնալ։

NEWSPRESS.am-ի խմբագիրը խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով այցելել է Արմավիրի մարզային վարչություն, ու այնտեղ թեև անձամբ վարչության պետն է խոստացել, որ մեղավորները կպատժվեն, սակայն մինչ օրս այս հարցով ոչ մի ոստիկան ոչ մի պատիժ չի կրել։ Ու քանի որ ոստիկանները շարունակում են սովորականի նման աշխատել, ուստի չի բացառվում, որ վերոհիշյալ «թյուրիմացությունը» տեղի է ունեցել հենց վարչության պետի գիտությամբ ու նրա թողտվությամբ։ Եթե այդպես չէ, ապա Արամ Հովհաննիսյանը վաղուց պետք է աշխատանքից ազատած լիներ թյուրիմացաբար ոստիկանությունում հայտնված ու անմեղ տղաների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։ Գործն այս պահին քննվում է ՀՔԾ վարույթում։ 

Արամ Հովհաննիսյանի ենթակայության ներքո գործող վարչության աշխատակիցների այս պատմությունը թերևս միակ միջադեպը չէ։ Մեր աղբյուրների համաձայն՝ քաղաքացիներին կարող են մոտենալ նույնիսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, խփել նրանց կամ բերման ենթարկել։ Ու այս «բեսպրիդելը» գործում է մի իշխանության օրոք, որի անմիջական ղեկավարն ամենից շատ է խոսում օրինականության, արդարության ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին։

Ընդհանուր առմամբ, անհասկանալի էր, թե նախկին պաշտոնյային ինչպես հաջողվեց գրավել նոր իշխանության ուշադրությունն ու նոր՝ ավելի բարձր պաշտոն ճանկ գցել, հատկապես այն դեպքում, երբ նրա մութ անցյալը լի է կասկածելի պատմություններով։

Արամ Հովհաննիսյանը 2014-2016թթ․ եղել է Շենգավիթի բաժնի պետ, որից հետո ազատվել է պաշտոնից ու մինչև 2018 թվականը զբաղեցրել է Կենտրոնական բաժնի պետի պաշտոնը։ Մեր տեղեկություններով՝ Հովհաննիսյանին ինչ-ինչ ճանապարհներով հաջողվել է սեփականաշնորհել Շենգավիթի բաժնի կայանատեղին, որը նա վարձակալությամբ տվել է «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությանը։

Անհասկանալի է, թե այդ ինչ ճանապարհով է նրան այդ ամենը հաջողվել ու ինչու նա այսօր պատասխանատվություն չի կրում իր անօրինական քայլերի համար։

Մեր տեղեկություններով՝ Արամ Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է 14 տարվա ստաժ ունեցող լավագույն մի աշխատակցի (ում անունը դեռևս չենք հրապարկում), ով պարզապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում «լայք» է դրել նախկին իշխանությունների գրառմանը։

Ու հարց է առաջանում, թե մի լայքի համար ոստիկանին աշխատանքից ազատող Հովհաննիսյանը, ինչո՞ւ չի ազատում տղաներին իբր «թյուրիմացաբար» ծեծի ենթարկածներին։ Հարց է առաջանում նաև, թե այդ ի՞նչ ծառայության դիմաց է նա հաստատվել վարչության պետի պաշտոնում․ մարզում լարված մթնոլորտ պահելո՞վ, թե՞ անմեղներին հանցագործություններ վերագրելով․․․

Իհարկե, Հովհաննիսյանի անվան հետ կապված կան ավելի շատ պատմություններ, որոնց խոստանում ենք անդրադառնալ հաջորդիվ։ 

NEWSPRESS.am