Ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ. չվնասել և չգողանալ սյուները դրանք
ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն » ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։
Նախարարությունից հայտնում են, որ ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։
«Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ: