Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Ինչու՞ աշխատողները պետք է վճարեն չաշխատողների համար

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը արդեն տեղադրվել է E-draft կայքում։ Այս մասին նոյեմբերի 23-ին ֆեյսբուքի էջի միջոցով տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ այս թեմայի շուրջ քննարկումները սխալ ուղղությամբ են գնում: Այսօր առողջության համապարփակ ապահովագրության դեմ հիմնականում արտահայտվում են այն մարդիկ, ովքեր արդեն ունեն կամավոր բժշկական ապահովագրություն, ինչպես նաեւ այն մարդիկ, ովքեր ունեն բարձր եկամուտներ։

«Մենք մեր առողջության վրա ազգովի ծախսում ենք ավելի շատ գումար, քան առաջարկվում է նոր մեխանիզմով հավաքագրել: Բացարձակ կարևոր չէ ֆինանսի աղբյուրը, կարևորը նպատակն է: Եթե նպատակին բոլորս համաձայն ենք, ապա աղբյուրների մասին կարող ենք բանավիճել: Իսկ մեր նպատակը, որպես առողջապահության նախարարություն և սոցիալական պետություն, հետևյալն է. ունենալ համապարփակ ծածկույթ Հայաստանի Հանրապետության ամբողջ ազգաբնակչության համար։ Քանի որ մենք ամեն դեպքում այդ գումարները ծախսում ենք առողջության վրա, մենք ընդամենը առաջարկում ենք այդ գումարների հավաքման եւ բաշխման նոր մեխանիզմ, որը ավելի էֆֆեկտիվ է, ավելի արդար է եւ ավելի լավ արդյունքներ է բերելու պետության համար», - ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ այս նախագիծը կառավարությունում արդեն 1.5 տարի է քննարկվում է: Նախկին կառավարության օրոք ևս նախագիծը բազմիցս քննարկվել է:

Նախարարը երկու փաստարկ առանձնացրեց, ըստ որոնց մարդիկ դեմ են նախագծին:

«Հիմա անդրադառնամ այն խմբի հիմնական արգումնետին, ովքեր ասում են՝ մենք, միևնույնն է, ունենք ապահովագրություն: Դրա պատասխանը հետևյալն է. դուք չպետք է վճարեք և գործատուն նորից չպետք է վճարի առողջության ապահովագրության համար, քանի որ պետությունը նոր մեխանիզմ ներդնելով արդեն լուծում է այդ հարցը։ Ոչ ոք երկու անգամ չի վճարելու առողջության ապահովագրության համար, քանի որ մեր առաջարկած համակարգը, որը դրված է հանրային քննարկման, այնքան լավն է, որ հավելյալ ծախսի կարիք պրակտիկորեն չի առաջանալու», - ասաց Արսեն Թորոսյանը:

Մարդկանց մի խումբ էլ, նախարարի խոսքով, ասում է, թե ինչու պետք է աշխատողները վճարեն չաշխատողների համար.

«Հիշեցնեմ, որ այդ չաշխատողների մեջ են մտնում մեր իսկ ծնողները, հարազատները, ուսանող-երեխաները, դեռ չաշխատող երեխաները: Դրա մեջ ենք մտնում մենք. որևէ հիվանդության պատճառով մենք կարող ենք զրկվել աշխատունակությունից: Ես որևէ հիվանդության պատճառով կարող եմ այլևս չաշխատել, բայց ես նորից կմնամ ապահովագրված», - ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով, երբ մարդիկ հարցնում են, թե ինչու աշխատողները պետք է վճարեն չաշխատողների համար, դա նույնն է, ինչ մարդիկ հարցնեն, թե ինչու պետք է իրենց վճարած հարկերի հաշվին կառուցած ճանապարհով երթեւեկեն նաեւ այն մարդիկ, ովքեր հարկեր չեն վճարում։

«Ես երեկ նորից նշեցի, որ այն հարկատեսակը, որը մենք առաջարկում ենք, կարող է լինել 0 դրամ: Եթե մենք այդ աղբյուրը գտնենք այլ տեղից, մենք մտադրություն չունենք որևէ մեկի վրա հավելյալ հարկատեսակ դնելու», - շեշտեց նախարարը: