Ոչ մեկս մաքուր չենք և ապահովագրված․ Անժելա Սարգսյանը՝ Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին
Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բաժանվել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյից։ Նրա ամուսնալուծությանն է անդրադարձել նաև դերասանուհի Անժելա Սարգսյանը, ում մասին ժամանակին Գայանե Ասլամազյանը վատ էր արտահայտվել։
«Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։
Ոչ մեկս մաքուր չենք և ապահովագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0 ից կյանքը սկսելը։
Թող Աստված ողորմի բոլորիս...»,-գրել է Անժելա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։