Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Բարդույթավորված մարդն իշխանության ղեկին հակացուցված է. մեզ պետք է հոգեպես առողջ ու կայուն առաջնորդ. հոգեբան

Ասել, որ երկրի ղեկավարը կամ պաշտոնյան պետք է բարդույթով առաջնորդվի, մեծագույն սխալ ու մոլություն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՀՔԾ-ում արած հայտարարությանը։

Մասնագետը նախ բացատրեց՝ հոգեբանական բարդույթ հասկացությունը, առհասարակ, հոգեախտաբանության տիրույթից է։ «Երբ խոսում ենք մարդկանց բարդույթներից, դրանք առանձնապես մարդու հոգեկան առողջության մասին չեն խոսում, այսինքն, եթե մենք խոսում ենք բարդույթի մասին, թեկուզ դրական ֆոնի վրա, մենք ընդհանրապես սխալվում ենք։ Հոգեբանության մեջ վաղուց է հայտնի, որ կյանքում բարդույթներով առաջնորդվելը հաճախ կործանարար է լինում ոչ միայն այն մարդկանց համար, ում հետ շփվում են, համագործակցում են, ազդեցությունը կրում են իրենց վրա, այլեւ հենց իրենց»։
Հոգեբանի խոսքով, բարդույթներ ունենալ, նշանակում է՝ իրականության զգացողությունը կորցնել, իրական կապերը փոխարինել կեղծ, անհասկանալի, սուբյեկտիվ , անառողջ կապերով։

Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն հայտարարել է.

«Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ եւ մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյաների էս իշխանի, բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»։ Նա ասել է, որ այդ դեպքում պաշտոնյան կհասկանա, որ և՛ տեր է, և՛ ծառա։

Կարինե Նալչաջյանի խոսքով, նախ եւ առաջ պաշտոնյան պետք է կարողանա հասկանալ իր ստանձնած դերի լրջությունը, այն մեծագույն պատասխանատվությունը, որը դնում է իր առջեւ այդ դերը եւ սպասելիքները, որոնք ունեն մարդիկ։ «Այս դեպքում հոգեբանական կայունություն է անհրաժեշտ, շատ բարձր ինտելեկտ, այսինքն, ասել, որ իշխանավորը պետք է ունենա այս կամ այն բարդույթը, դա նշանակում է ասել՝ եկեք անառողջ մարդկանց ձեռքը տանք կարեւոր օղակների ղեկը»։

Հոգեբանը նկատեց՝ «նախարար» բառը լատինական «մինսիտր» բառն է, որի նախնական իմաստը հենց ծառան է։ «Նախարարները պետք է հասկանան, որ այն դիրքը, որն իրենք գրավել են, նախ եւ առաջ ծառայություն է նշանակում, նա այդտեղ է ոչ թե վայելքների, իշխանությամբ պարծենալու, կյանքից կտրվելու եւ ինչ-որ կոմպլեքսների գիրկը ընկնելու համար, այլ ժողովրդին ծառայելու համար, իսկ նախարարից նախարարը, այսինքն, վարչապետը ժողովրդի համար մեկ ծառան է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հասարակությունը վարչապետից ոչ թե հրաշագործ քայլեր է ակնկալում, այլ լուրջ աշխատանք։

«Այսօրվա պնդումով Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ ինքն իրեն Քրիստոս է զգում, սա հոգեբանական ինքնանույնացում է Քրիստոսի կերպարի հետ կամ, բդեշխ ասելով, գուցե նկատի է ունեցել իշխանության մոլուցքով տարված մեկի՞ն։ Բդեշխը պատմականորեն այսօրվա մարզպետի կարգավիճակի նման մի բան է եւ մարզպետ լինի, նախարար, թե վարչապետ, նրանք, նախ և առաջ, հայրենիքի եւ պետության ծառան են եւ չպետք է փորձեն թաքնվել կոմպլեքսների քողի տակ։ Մտահուզական բարդույթ է կոմպլեքսը, կոմպլեքսավորված մարդն ընդհանրապես իշխանության ղեկին հակացուցված է, որովհետեւ գոյություն ունեցող կամ հնարավոր բարդույթներ ունեցող մարդկանց գործելակերպը ինչ-որ մի պահի չարիք է դառնալու, այնպես որ, մենք բարդույթավորված իշխանավորների կարիք ընդհանրապես չունենք։ Մենք ունենք լրջմիտ, բարձր ինտելեկտ ունեցող, բարեկրթություն եւ կրթվածություն ունեցող, հոգեպես առողջ ու կայուն, եւ որ շատ կարեւոր է, հայրենիքի համար մեծագույն պատասխանատվության զգացում ունեցող առաջնորդների կարիք»։

Կարինե Նալչաջյանն առաջարկում է մոռանալ բարդույթների մասին, որովհետեւ լավ ու վատ բարդույթներ չկան։

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի՝ արդեն երկրորդ անգամ Քրիստոսի հետ համեմատությանը, հոգեբանը նկատեց՝ հեղափոխական թոհուբոհի մեջ բարդույթավորված մարդիկ նրան Քրիստոսի, փրկչի ու մարգարեի հետ համեմատեցին, ինչը լուրջ ընդունվեց։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում