Գերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
Քաղաքականություն

Արժե կոնսուլտացիա վերցնել մասնագետից ստատուսներ գրելուց առաջ. Քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Մարուքյանի գրառման մասին

ԱԺ ԼՀԿ խմբակցության լիդեր Էդմոն Մարուքյանը շաբաթ օրը առավոտ կանուխ «սենսացիոն հայտարարություն» է արել՝ իբր բացահայտելով, թե քաղաքապետ Մարությանը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապակցված ընկերությանը լրացուցիչ հինգ հարկ կառուցելու թույլտվություն է տվել՝ քաղաքին տված նվերի դիմաց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ փաստաթղթերի ու խրթին ընթացակարգերի մեջ խճճվում են սկսնակ լրագրողները, ես չեմ զարմանում. պատահում է, փորձի հետ ամեն ինչ տեղը կընկնի: Երբ փաստերի մանիպուլյացիայով զբաղվում են տաբլոիդները, կրկին կարելի է հասկանալ՝ տաբլոիդները գոյություն ունեն հենց նրա համար, որ սովորական փաստերից սենսացիաներ ստեղծեն: Բայց փորձված իրավաբանից ու դասական քաղաքական գործչից ակնկալվում է, որ նա առնվազն հարգի իր «պուբլիկան» եւ ավելի ուշադիր լինի փաստերի ինտերպրետացիայի հարցում:

Այսպես. արդեն հայտնել ենք, որ Տերյան 5 հասցեում բազմահարկ կառուցապատման նախագծային թույլտվություն տվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2017-ի նոյեմբերի 24-ին: Ըստ այդ նախագծի, թույլատրվում է կառուցել 75,4 մետր բարձրության կառույց, ինչը համապատասխանում է 22-23 հարկին:

Նախագծման թույլտվության մեջ, ՈՒՇԱԴԻՐ, նշված է, որ 11-րդ հարկի կառուցումից հետո, կախված շենքի փաստացի ընկալման արդյունքից, հնարավոր են փոփոխություններ նախագծում և թույլտվության մեջ: Սա, իհարկե, չի նշանակում, որ 11-րդ հարկից հետո նոր շինթույլտվություն կարելի էր պարզապես չտալ։ Նախագծում որևէ փոփոխություն պետք է հիմնավորված լինի, այլապես, ըստ 2017-ի նոյեմբերի 24-ի թույլտվության, պետք է տրվի 75,4 մետրի (մինչև 22-23 հարկի) կառուցման թույլտվությունը։ Եվ նույն այդ նախագծային թույլտվության հիման վրա տրվել է հաջորդ հինգ հարկերի կառուցման թույլտվությունը: 16 հարկ կառուցելուց հետո ճարտարապետները կրկին կգնահատեն շինարարության շարունակման հարցը՝ միչեւ ՆՆԱ-ով տրված նիշին հասնելը:

Սրա մասին, ի դեպ, ես խոսել եմ երեկ Լուրեր-ի «Բաց հարթակի» տաղավարում, եւ սրա մասին գիտի ոլորտի ցանկացած մասնագետ Արժե կոնսուլտացիա վերցնել մասնագետների՝ ստատուսներ գրելուց առաջ:

Սա՝ փաստաթղթերը կարդալու կարեւորության մասով:

Պարոն ՄարուՔյանը իր զրպարտագրի տակ տեղադրել է նաեւ մի լուսանկար, որտեղ պատկերված է քաղաքապետ Մարությանը՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ Արամի եւ Գուրգենի հետ, «Մարիոթ» ընկերության կազմակերպած մի միջոցառման ժամանակ (Տերյան 5 հասցեում կառուցվող շենքը նախատեսվում է դարձնել «Մարիոթ»):

Արամ եւ Գուրգեն Խաչատրյանները, ի դեպ, նաեւ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրները եւ/կամ բաժնետերերն են: Այս խմբի մեջ են մտնում մի շարք ընկերություններ՝ սկսած բջջային օպերատորից, մինչեւ առեւտրի կենտրոններ, խաղալիքի խանութ եւ այլն: Եվ եթե օրինակ, Անի Սամսոնյանին տեսնեք «Յուքոմ»-ի գրասենյակում, Դավիթ Խաժակյանին՝ MegaToys-ում, իսկ Գեւորգ Գորգիսյանին՝ Captain Kid-ում, հանկարծ չմտածեք, թե գործնական այցով են այնտեղ, նրանք հաստատ կոռուպցիոն գործարքի մեջ են կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանի հետ:

Նույն տրամաբանության մեջ, եթե Էդմոն Մարուքյանը հայտնվում է մեկ դաշնակցականի, երկու ՀՀԿականի ու մեկ երբեմնի ՕԵԿ-ականի հետ մի լուսանկարում, ապա հազարումի բան կարելի է մտածել, բայց պետք չի»։