Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

Թավշյա, անարյուն, և անցնցում իշխանափոխության համար ժողովրդավարական ՀՀ-ը ոչ թե Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին է պարտական

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Աազատություն» ռկ եթերում, մի շարք անհեթեթ հայտարարություններ է արել, փորձելով մեկնաբանել ԵԺԿ համագումարում ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Իր պատասխանատու պաշտոնում առ այսօր որևէ բանով աչքի չընկած Արմեն Գրիգորյանի երեկվա ելույթը վկայում է այն մասին, որ նա պետական պաշտոնյա դառնալու նույնիսկ ապառիկ շանսեր չունի: Նրա մեկնաբանությունները վկայում են, որ չի հասկացել Սերժ Սարգսյանի ելույթի իմաստը, ուղերձները, քաղաքական միջավայրը և քաղաքական միտքը:

Տիկնայք և պարոնայք մեծապատիվ պոպուլիստներ, դիլետանտներ ու մանիպուլյատորներ,

երբ քննադատում եք Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի ժողովրդավարության և ընտրությունների համար, թեկուզև դրանք անթերի չեն եղել, բայց առնվազն հիշե՛ք, որ

ա) Սերժ Սարգսյանի օրոք անցկացված երկու խորհրդարանական, մեկ նախագահական և բազմաթիվ ՏԻՄ ընտրությունները ճանաչվել և բարձր գնահատականների են արժանացել միջազգային բոլոր առաքելությունների կողմից.

բ) ձեզանից ոմանք (այդ թվում նաև մեր ճամբարից ձեր ճամբար անցածները) իրենց քաղաքական գործունեությունը սկսել են հենց այդ ընտրությունների ու այդ ժողովրդավարական հաստատությունների ընձեռած հնարավորություններով.

գ) այդ ընտրություններում երկրի ղեկավարներն ու այլ գործիչները նախընտրական քարոզներում չեն հոխորտացել ընդդիմության հասցեին, ատելության կոչեր չեն արել, սևերի ու սպիտակների չեն բաժանել երկրի քաղաքացիներին, սոցիալական ցանցերում հայհոյախառը մեկնաբանություններ չեն պատվիրել, այլ երկրներից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպություններին ընտրական գործընթացների մաս չեն դարձրել, ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքների անդամներին բարոյա-հոգաբանական տրավմաներ չեն պատճառել.

դ) իրական ժողովրդավարական հաստատություններում գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը շրջափակելու կոչեր չեն արվում, սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից հրաժարականների «շորթման» փորձեր չեն անում.

ե) իրական ժողովրդավարական երկրում հասարակությանը ստերով ու տեղեկատվական մանիպուլյացիաներով չեն կերակրում, և շատ հարգանքով են վերաբերվում այլակարծությանը՝ անկախ նրանից ընդունու՞մ են տեսակետները, թե՞ ոչ:

զ) իրական ժողովրդավարական երկրում ընդդիմությունը քաղաքական այլընտրանքներ պետք է առաջադրի, ոչ թե մոլեռանդորեն քննադատի իշխանությանն ամեն ինչում, իսկ իշխանության գալուց հետո ապաշնորհ կերպով փորձի իրականացնել նույն քաղաքականությունը՝ ինչը որ ինքը քննադատել էր նախկինում: Ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքան էլ բավարար է:

Ա՛յ ծիծաղելի բաները, ժամանակից և տարածությունից կտրված լինելը հենց սրանք են հարգելի Արմեն, ու մի մոռացիր ամենակարևորը: Եթե Սերժ Սարգսյանը և իր կառավարությունը ժողովրդավարության հետ պրոբլեմ ունենային, ապա դու և քո շատ անգաղափարակից ընկերներ ոչ թե բարձրաստճան պաշտոններում կլինեիք հիմա, այլ օրենքով սահմանված կարգով դատապարտված անձիք: Պատճառներ հաստատ կգտնվեին: Որ լավ մտածեք, դուք էլ նախորդ տարվա իրադարձություններում ինքներդ ձեզ դատելու պատճառներ հաստատ կգտնեք:

Այնպես, որ թավշյա, անարյուն, և անցնցում իշխանափոխության համար ժողովրդավարական Հայաստանը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին է պարտական: Իրական դեմոկրատիայի աշխարհում դա լավ հասկանում են, դրա համար էլ Սերժ Սարգսյանը ժողովրդավարության թեմաներով, ձեր լեզվով ասած, դուխով ելույթ է ունենում Զագրեբում, ու ցավալի է, որ դու լինելով ԱԽՔ, այդքան բանը չես պատկերացնում:

Վերջում Արմեն ջան տես թե որքան դիպուկ ու տպավորիչ է ասել էլեոնորա Դուզեն (եթե չիմաանաս ով է, ենթադրում եմ վիքիպեդիայում կգտնես), կարծես հատուկ ձեր իշխանությունների մասին լինի ասած.

«Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ»:

Մ՛ի խաբեք մարդկանց»:

Արտակ Զաքարյանը նաև կից լուսանկար է տեղադրել․