Լոռու մարզպետը պաշտոնական այցերը վերածում է ընտանեկան շրջագայությունների․ Լիլիթ Դոխոլյան
Ֆեյսբուքի օգտատեր, ՀՀԿ-ական Լիլիթ Դոխոլյանն իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, նոյեմբերի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ Մարսել քաղաք: Լոռու մարզի «այսպես կոչված պատվիրակության կազմում» եղել են մարզետ Ղուկասյան և իր կինը:
Ղուկասյանը մարզի պատվիրակության կազմում նպատակահարմար է գտել ընդգրկել միայն կնոջը։ Մազպետ Ղուկասյանը բարի նախանձով է նախանձել վարչապետին, և փորձել է անմասն չմնալ` պաշտոնական այցերը վերածելով ընտանեկան շրջագայությունների։ Մարզպետի կինը հանդես է եկել որպես ֆրանսերենի թարգմանչուհի։
Մտածում եմ կարող է 1 ամսից ևս մեկ փոխմարզպետ ունենանք, դե քանի որ մարզպետի շրջագայություններից հետո փոխմարզպետներ ենք ստանում։
Ի դեպ ասեմ, որ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում նշված չէ պատվիրակության կազմը։ Էսել նոր Հայաստանի ազնիվ սրբերը...»։