Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ պաշտպան

Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակություն:

Փաստաբանի խոսքով՝ հարցաքննությունն ավարտվելուց հետո կատարվել է առերես հարցաքննություն այս քրեական գործով անցնող և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձի հետ: Առերեսումն ավարտվել է 16:10-ին:

«Ժամը 16:12 րոպեին քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում: Սա առնվազն կախարդանք կարող է լինել այն իմաստով, որ 6 թերթից կազմված որոշումը քննիչը կարող էր իմ, իմ գործընկերոջ և պարոն նախագահի ներկայությամբ 2 րոպեում կազմել, տպել և ներկայացնել: Քրեական դատավարության մասին օրենսգիրքն ասում է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը բավարար ապացույցների համակցությունն է: Սա ուղիղ ցույց է տալիս, որ պարոն Սարգսյանի հարցաքննությունը, առերեսումը վարույթն իրականացնող մարմնի համար կոպեկի արժեք ի սկզբանե չունեին: Որոշումն արդեն ընդունված էր: Մենք համոզմունք ունենք, որ որոշումը չէր ընդունվել ՀՔԾ շենքում: Այս որոշումն արդեն ընդունված, կայացված և ձեւակերպված էր»,- ասել է երրորդ նախագահի փաստաբանը:

Նա նաև հավելել է, որ պատրաստվում են նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը չհաղթահարելու պայմաններում որպես մեղադրյալ ներգրավելու խափանման միջոց կիրառելու փաստը բողոքարկել գլխավոր դատախազին և պահանջելու են «վերացնել անհիմն որոշումը»:

Ըստ փաստաբանի՝ մեղադրանքի օրինականության կամ հիմնավորվածության կասկածներն ակնհայտ են անգամ այն մարդկանց համար, որոնք քրեադատավարական պրոցեսներին երբևէ մասնակից չեն եղել կամ որոշակի տեղեկություններ չունեն, թե ինչպես են ընթանում այս քրեադատավարական պրոցեսները, միայն այսքանը բավարար է գնահատելու, որ պարոն Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»,- ասել է Ամրամ Մակինյանը:

Ըստ նրա՝ առերեսում եղել է մեկ անձի հետ, և այդ անձի մոտ այնպիսի ջղաձիգ և շփոթված վիճակ էր, որ անգամ Ա4 ֆորմատի թղթի վրա ստորագրելու ժամանակ մեծ լարում էր պահանջվում, որ ճիշտ տեղում ստորագրի:

«Այդ անձի հուզական վիճակն ինձ համար բավականին հարցեր է առաջացրել. ինչո՞ւ է անձն այդ աստիճան հուզված և լարված: Ես այս հարցերի պատասխանը գտնելու համար օրենքով սահմանված և չարգելված իմ գործառույթներն ամբողջ ծավալով իրականացնելու եմ»,- ասել է Մակինյանը:

tert.am-ի դիտարկմանը, որ նախքան լուրը կտարածվեր, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավված, սոցիալական ցանցերում արդեն պտտվում էր նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի լուսանկարը, և տեղեկություն էր տարածվել, որ նախկին նախարարն իրեն փրկելու համար է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել և հարցին, թե արդյո՞ք անձը, ում հետ առերեսում է տեղի ունեցել, Սերգո Կարապետյանն է, փաստաբանը չի հաստատել.

«Նախաքննության գաղտնիքից ելնելով չեմ կարող այդ անձի անուն ազգանունը հնչեցնել: Ես չեմ ցանկանում Ձեր հարցին պատասխանել, սակայն կա մի բայց. անկախ նրանից թե ով ում հետ է առերեսվում, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են, եթե անձի ցուցմունքներն արժանահավատ են, եթե անձը գտնում է, որ ինքը ճիշտ ցուցմունք է տալիս, չեմ կարծում, որ անձի մոտ այդպիսի լարվածություն առաջանար, այդպիսի ջղային շարժումներ և շփոթվածություն լինեին»:

Ամրամ Մակինյանը ներկայացրել է եւս մի քանի փաստ: Ըստ նրա՝ անցած ուրբաթ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին որպես վկա հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 13։30-ին ներկայանալու համար:

«Շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- ասել է Մակինյանը: Մինչդեռ, երբ Սերժ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչն այդ ժամանակ տեղեկացրել է, որ կասկածանքի շուրջ է հարցաքննվելու:

«Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է արդյոք նախագահի անձեռնմխելիությունը, թե ոչ»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենք անմիջապես համապատասխան առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում: