NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Զուգադիպությո՞ւն․․․ Ինչ է կատարվում Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում

«168 ժամ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ղարաբաղյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ ինտենտսիվ իրադարձություններ են տեղի ունենում: Բրատիսլավայում երեկ կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ասուլիսում խոսեց փոխզիջումների հնարավորության մասին՝ հույս հայտնելով, որ երեկվա հանդիպման արդյունքներով հնգակողմ հայտարարություն կստորագրվի՝ երկու երկրների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ: Բայց մինչ այդ հայտարարությունները, նախօրեին և երեկ հայկական կողմում տեղի ունեցան երկու խորհրդանշական իրադարձություններ:

Դեկտեմբերի 3-ին հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որի համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը երեկ մեկնեց Բաքու՝ մասնակցելու տարածաշրջանային թեմայով ինչ-որ միջոցառման: Իսկ երեկ էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրեց Ստեփանակերտ՝ իրականացնելու Ստեփանակերտում մուղամ լսելու նրա երազանքը: Ըստ Ա. Հակոբյանի՝ Ալիևան այդ հայտարարությունն արել էր Twitter-ում կամ Telegram-ում, սակայն ավելի ուշ ադրբեջանական կայքերը գրեցին, որ Ալիևան միայն Instagram-ում սեփական էջ ունի, տարածված լուրը ֆեյք՝ կեղծ է եղել։

Որքանո՞վ են այս իրադարձությունները կապված և որքանո՞վ են նույն գործընթացի տրամաբանության մեջ, միանշանակ դժվար է ասել: Սակայն, ինչպես ասում են, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Անկհայտ է, որ առավելապես հայկական կողմն ինտենսիվացրել է «հասարակությանը խաղաղության պատրաստելու» գործընթացը, կան տեղեկություններ, որ անցած ամիս հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերից հետո, առաջիկայում էլ երկու երկրների պատգամավորների փոխայցելություն էր կազմակերպվելու: Ուշագրավ է նաև, որ բոլոր այս գործընթացները տեղի են ունենում բանակցություններում Ռուսաստանի ակնհայտ ակտիվացման ֆոնին: Այս իրադարձությունների, դրանց փոխկապակցվածության մասին ավելի պարզորոշ ենթադրություններ հնարավոր կլինի կատարել երկու երկրների արտգործնախարարների՝ երեկ ուշ երեկոյան ավարտված բանակցությունների արդյունքներից թեկուզ ինչ-ինչ մանրամասների հրապարակումից հետո:

Երեկ հայաստանյան և ադրբեջանական մամուլում տարածվել էր պաշտոնական Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված՝ ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը: Ադրբեջանը Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին պետք է ներկայացներ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում և ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ներում:

Փաստաթղթում ասվում է, որ առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը, որին պետք է հետևի «ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ», ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը: Փաստաթղթում նաև ամրագրված է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ, այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի Ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է փաստաթղթում: Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրվածի սահմաններից դուրս:

Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել է արձագանքել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ այս հռչակագրի մասին հարցին: Ի պատասխան դիտարկմանը, թե կցանկանար, որպեսզի պաշտոնական Երևանն իր շրջանակը ֆիքսեր այս փաստաթղթի շրջանառության մեջ դրվելուց հետո, Փաշինյանն ասել է, թե Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ երբեմն ցանկացած նախադասություն «մեծադղորդ հնչելու հատկություն ունի», և այդպես էլ չի անդրադարձել կոնկրետ այս հռչակագրում ներկայացված ադրբեջանական մոտեցումների անընդունելիությանն ու չի դատապարտել դրանք:

Եվ այս զարգացումների ֆոնին՝ հենց նույն ժամին, երբ Ն. Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում էր պատգամավորների հարցերին, խիստ «պատահական» զուգադիպությամբ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ Ս. Սարգսյանը, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թ. ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ. հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը:

Համացանցում, որը համարվում է իշխող քաղաքական ուժի թիվ 1 մոնիտորինգային գոտին, ՀՔԾ այս հաղորդագրությունը որևէ ցնցում չառաջացրեց, ինչպես սովորաբար լինում էր նման բարձրաստիճան որևէ նախկին պաշտոնյայի նկատմամբ մեղադրանքներ առաջադրելիս: Տևական ժամանակ է՝ գնահատականներ են հնչում, որ Ս. Սարգսյանի դեմ գործ հարուցելը լինելու է իշխանությունների վերջին ու կարևորագույն խաղաքարտը, ու խիստ ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ հենց Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթից հետո:

Հավելենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Ս. Սարգսյանին նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ՝ այն գնահատելով բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: «Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում: Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:

Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի, և թե հանրության անկոտրում դիմադրությանը: Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ-ում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա: ՀՀԿ-ն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում