Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Տնտեսություն

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր: Յուրաքանչյուր քաղաքացուն խոստանալով և վճարելով շուրջ 10.000 ՀՀ դրամ վարձավճար՝ վերոհիշյալ անձինք Թուրքիայի Հանրապետությունից իրականում ձեռնարկատիրական նպատակներով պատվիրված և ստացված ապրանքների մեծածավալ առևտրային խմբաքանակները տարանցիկ երկրում՝ Վրաստանում, բեռնավորել են իբրև թե տուրիստական տրանսպորտային միջոցներում և կցել նույն քաղաքացիներին: Այնուհետև նշված եղանակով ապրանքները ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան, մաքսային կետում հայտարարագրվել որպես այդ քաղաքացիների անձնական ուղեկցող բեռ ու հանձնվել պատվիրատու սուբյեկտներին:

​Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները: Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ օրենքով սահմանված կարգով չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Արդյունքում՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2019թ. հուլիսից Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք, նույն հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ: Մասնավորապես` նրանց օգտին ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպման հարցերի հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում կատարել են ակնհայտ ապօրինի գործողություներ, ինչպես նաև անգործություն են ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Այս ամենի դիմաց քաղաքացիներից պարբերաբար ստացել են տարբեր չափերով կաշառք:

Նշված քրեական գործով տրված քննչական հանձնարարության շրջանակում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով կազմավորված քննչական խմբում ընդգրկված քննիչների ու ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել են վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի:

Խուզարկություններ են կատարվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, ձերբակալվածների բնակարաններում, ինչպես նաև նրանց վարած տրանսպորտային միջոցներում, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, քաղաքացիների անձնագրեր և պաշտոնական տարաբնույթ փաստաթղթեր։

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է կոռումպացված աշխատակիցներին բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` միաժամանակ հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում` առանց օրենքով սահմանված պատշաճ ձևակերման ընթացակարգի և հայտարարագրման կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին