Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Մինչև դեկտեմբերի 14-ը կհայտնենք որոշման մասին. Շիրակ Բունիաթյանը Ամուլսար տանող ճանապարհը բացելու մասին

Մինչև դեկտեմբերի 14-ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին,- ֆեյսբուքի իր էջում գրել է ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով Ջերմուկի բնակիչների, փոխոստիկանապետի, Վայոց ձորի մարզպետի եւ Ջերմուկի համայնքապետի հետ այսօր կայացած հանդիպմանը։

«Ինչպես նախապես տեղեկացրել էինք նախատեսվող հանդիպման մասին, այժմ էլ տեղեկացնում ենք հանդիպման ավարտի և ընթացքի մասին։ Ջերմուկում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավելի բնակիչների միջև հանդիպում։ Հանդիպման եկած պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք և թույլ տանք որպեսզի Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի։

Մենք՝ այդ պահին հանդիպմանը ներկա գտնվող բնակիչներս, ունենալով միևնույն կարծիքն ու դիրքորոշումը այդ հարցում, կտրականապես դեմ արտահայտվեցինք։

Մենք դեմ ենք որևիցէ գործողության Ամուլասրի տարածքում և դա ոչ թե քմահաճույք է, այլ բազմաթիվ հիմնավորումներ ունեցող վերջնական որոշում։

Միևնույն ժամանակ մենք ասացինք, որ այստեղ ներկա գտնվող քաղաքացիները ընտրվել են պատահականության սկզբունքով և մեր փոխարեն կարող էին Ջերմուկի ցանկացած այլ բնակիչներ գալ հանդիպման։

Մենք ունենալով անձնական դիրքորոշում, բայց և այնպես չենք կարող վերջնական պատասխան տալ այդ առաջարկին, քանի որ Ամուլսարը դա համայն հայության խնդիրն է, իսկ Ամուլսարի մուտքերի մոտ իրականացվող խաղաղ ակցիային մասնակից է գրեթե ողջ Ջերմուկ համայնքի բնակչությունը։

Այսպիսով մենք ձեռք բերեցինք համաձայնություն, որ կփորձենք կազմակերպել հանրային բաց քննարկում և բնակչության հետ միասին քննարկել և որոշում կայացնել այդ հարցի շուրջ ։

Ամոիլսարը ոչ միայն Ջերմուկ համայնքի, այլ ողջ խելամիտ հայության խնդիրն է։

Ուստի կարևորում ենք ձեր արձագանքը և դիրքորոշումը այս հարցում, գիտակցելով, որ մեր ցանկացած քայլի արդյունքում բոլորս միասին ենք լուծելու ստեղծված իրավիճակը։ Այսպիսով որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14-ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։

Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ պնդում ենք, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ։ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ»,- գրել է նա։