Օկուպացված Արևմտյան ափին CNN-ի լրագրողների վրա հարձակման համար ձերբակալել են իսրայելցի վերաբնակների Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ տուժել է 16 ուղևոր Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը վերականգնում է միջուկային օբյեկտներըՌուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով բանակցությունների դուռը․ Կարասին ՌԴ-ն Վենեսուելա է հասցրել մարդասիրական օգնության առաջին 10 տոննա խմբաքանակը Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. «Հետք» Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզում նավերի համար միջանցք ստեղծելու հարցը Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան ԱՄՆ ներկայացուցիչները չեն մեկնի Օման՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի միջոցների հաշվին ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Կուբայի ղեկավարությանը փոխել քաղաքական կուրսը Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Հայաստանը պատրաստ է կանգնել Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին. դեսպանություն Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Կանխատեսվող բարձր ջերմաստիճանի պատճառով Էյֆելյան աշտարակը փոխում է իր աշխատանքային ժամերը Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ Ռուբիոն վերահսկում է Վենեսուելայի ֆինանսները և ռեսուրսները․ NYT Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը Սուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Ազգային երգ ու պար, գորգերի լվացում. Ինչպես են Վարդավառը նշելու Գլաձորի համալսարանումԻնչու են բռնшկшլները ժողովրդի անունից հանդես գալիս. Ստեփան Դանիելյան
Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է երկրում և աշխարհում շատ ավելի մեծ հարգանք է վայելելում, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել էՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զեղծարարnւթյան նոր ալիքի մասինՃՈ-ի անունից կեղծիք է ուղարկվումՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրաԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի, 2 կասկածյալներ ձերբակալվել են
Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում. Ishkhanutyun.am
Ընդունվել է ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ․ ՄԻՊ
Առողջական վիճակն արդեն կարգավորված է. Ռոզա Ծառուկյանն այցելել է Սբ. Հովհաննես մատուռ և աղոթել որդու համար
«Քարֆուր»-ում իրավախախտումներ են հայտնաբերվելՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. Իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԳեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրաերթի ենթարկվելStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4000-ը
Գիշերը Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկար)
Իրազեկում․ ինչ անել, երբ օձ եք տեսել (տեսանյութ)Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում
Տեսանյութ

Վարչապետն ու նախագահը ամփոփել են տարին․ տեսանյութ

Իմ լավագույն ձեռքբերումը կհամարեմ այն, որ, դուրս գալով նախագահի պաշտոնից, վստահ լինեմ, որ նախագահական ինստիտուտն այս նոր՝ խորհրդարանական համակարգում կայացել է, ու ես հաջորդ նախագահին փոխանցելու եմ ինստիտուտ, որն ունի իր ավանդույթներն ու իր սեփական կշիռը, ունի կառավարության ու Ազգային ժողովի հետ աշխատելու եւ համագործակցելու ավանդույթ։ Այս մասին այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարեւորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի եւ տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ, որ այսօր նորից հանդիպում ենք: Առավոտյան հանդիպեցինք Եղեռնի հուշարձանի մոտ, որտեղ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին եւ խոսեցինք նաեւ հայոց Մեծ եղեռնի գնահատման, վերագնահատման ուղղությունների մասին:

Ուրախ եմ, որ այսօր երեկոյան մեր հերթական հանդիպումն ենք անցկացնում եւ, կարծում եմ, այն երկուստեք կարեւոր է: Ուրախ կլինեմ՝ քննարկելու բոլոր հնարավոր խնդիրները, հարցերը, որոնք այսօր էական են եւ՛ մեր երկրի, եւ՛ մեր ժողովրդի համար, ինչպես նաեւ Ձեզնից լսել կառավարության հաջողությունների մասին, կամ եթե կան ինչ-որ ոլորտներ, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, ինչպես գիտեք, միշտ պատրաստ եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Ես նույնպես ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ, եւ վերջին ամիսներին, կարծում եմ՝ եւ՛ Դուք, եւ՛ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, եւ շատ կարեւոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետեւ, կարծում եմ, ընդհանրապես կարեւոր եւ հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՛, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, եւ քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի եւ արդարության ճանաչման խնդիր է, այլեւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարեւոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաեւ որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում եւ այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։ Նաեւ տարին է ավարտվում, շատ կարեւոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ Երկու-երեք օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքն ընդունվեց, եւ ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարեւոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար: Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաեւ մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը եւ ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք։

Եվ իհարկե, Դուք նշեցիք Ձեր դիրքորոշումը՝ կառավարության եւ Ազգային ժողովի գործունեությանն աջակցելու առումով, եւ շատ կարեւոր է արձանագրել եւ ուրախ եմ արձանագրել, որ Հանրապետության նախագահի, կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձեւավորված ու բավական լավ համագործակցություն կա։ Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, մանավանդ՝ սահմանադրական նոր կառուցակարգերի տրամաբանության մեջ, եւ մյուս կողմից, այստեղ մեր պայմանավորվածությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա»։

Նախագահը համամիտ էր վարչապետի այն մտքի հետ, որ պետության կայունության, զարգացման, անվտանգության հիմնական գործոններից մեկն այն է, որ բոլորը միասին ներդաշնակ աշխատեն.

«Ուզում եմ երկրորդել Ձեզ՝ ասելով, որ մեր պետական ինստիտուտների համագործակցությունն անկյունաքարային է եւ շատ էական: Ինձ վերջերս հարցրեցին՝ երբ Ձեր նախագահական ժամանակաշրջանը ավարտվի, ի՞նչը կհամարեք Ձեր լավագույն ձեռքբերումը: Ասացի, որ իմ լավագույն ձեռքբերումը կհամարեմ այն, որ, դուրս գալով նախագահի պաշտոնից, վստահ լինեմ, որ նախագահական ինստիտուտն այս նոր՝ խորհրդարանական համակարգում կայացել է, ու ես հաջորդ նախագահին փոխանցելու եմ ինստիտուտ, որն ունի իր ավանդույթներն ու իր սեփական կշիռը, ունի կառավարության ու Ազգային ժողովի հետ աշխատելու եւ համագործակցելու ավանդույթ: Ձեզ հետ համաձայն եմ նաեւ այն մասով, որը վերաբերում է Եղեռնի ճանաչմանը: Եղեռնի ճանաչումը ինքնանպատակ չէ եւ ունի մի քանի իմաստ: Կարեւորագույններից մեկը մեր ազգային անվտանգությունն է:

Տարեվերջ է, եւ պետք է ի մի բերել հաջողությունները, դժվարությունները, որոնք եղել են, կամ գուցե սխալները, ինչպես նաեւ՝ ծրագրել մյուս տարին: Շատ էական է, որ մյուս տարին լինի հաջող տարի: Այն շատ էական տարի է: Տարի է, որի ընթացքում մեր պետական կառույցների միջեւ համագործակցությունն ավելի կխորանա, մենք ավելի մեծ հաջողություններ կգրանցենք եւ ավելի վստահ կնայենք դեպի ապագա»: