Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

2020թ. Երևանում կներդրվեն կանաչապատման համակարգային լուծումներ. քաղաքապետարան

Բնապահպանության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են տարվել այս տարի և ի՞նչ է նախատեսվում 2020թ.-ին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ավագանու անդամների քննարկմանը ներկայացնելով այս ուղղությամբ քաղաքապետարանի մեկ տարվա աշխատանքը, նշել է, որ գույքագրվել են քաղաքի կանաչ տարածքները, ոռոգման ցանցերն ու առկա խնդիրները: Այսօր Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 867,5 հա, իսկ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը՝ 7,8 քմ: Ուսումնասիրվել և մշակվել է ծառերի անձնագրավորման մեթոդիկա, կատարվել են ՇՄԱԳ փորձաքննություններ: Անդրադառնալով օդի աղտոտվածության խնդրին` նշվել է, որ դրա հիմնական պատճառը քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներն ու գործող հանքերն են, որոնք կարող են չեզոքացվել կանաչ տարածքների ավելացմամբ:

«2020թ. կներդրվի կանաչապատման միանգամայն նոր մոտեցում: Նախագծված համալիր լուծումներով ու բնապահպանական ծրագրերով կմեկնարկեն կանաչապատ տարածքների վերականգնման աշխատանքները»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքային իշխանության համար ոլորտի զարգացման ծրագրերում է Փարոսի անտառի վերականգնումը: Նախատեսվում է նաև Սարալանջի 10 հա, Աջափնյակի Սիլիկյան թաղամասի 7.0 հա, Նուբարաշենի խճուղու 8.5 հա, Ջրաշխարհի աջակողմյան լանջի 12 հա տարածքում ստեղծել անտառապաշտպանիչ գոտի: Նախագծերն արդեն պատրաստ են: Կբարեկարգվի և կվերականգնվի նաև Կոմիտասի անվան այգին և Սարյանի անվան պուրակը: Նախատեսվում է վերականգնել նաև Խ. Աբովյանի անվան պուրակը, կանաչապատման նոր լուծում տալ Աշտարակ-Դավթաշեն նոր կառուցված ճանապարհահատվածի հարակից շուրջ 4,5 հա կանաչ տարածքին: Ծիծեռնակաբերդի 8 հա համայնքային հողատարածքում և Արաբկիր զբոսայգում էլ իրականցվել է կոճղաշիվային էտ:

Քաղաքի բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կստեղծվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները և հստակ տնօրինել դրանք: Իսկ կազմավորված պրոֆեսիոնալ և մասնագիտական թիմը կունենա քաղաքի կանաչապատման, խնամքի և ոռոգման նոր համալիր լուծում, և կատարված աշխատանքները քաղաքի համար կիրականացվեն միասնական մոտեցմամբ: ՀՈԱԿ-ը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ, լանդշաֆտային ճարտարապետային մոտեցումներ, ինչպես նաև կիրականացնի շրջակա միջավայրի պահպանության որոշ լուծումներ»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու հավելել, որ համայնքային կառույցը կզբաղվի նաև աղբի տեսակավորման, մասնավորապես թափոնների ընդունման կետերի ստեղծման և սպասարկման խնդրով:
Կանաչապատման ցանկացած ծրագրի հաջողություն կախված է ոռոգումից: Այդ նպատակով քաղաքային իշխանությունը մի քանի նախագծեր ունի. օգտագործել մետրոպոլիտենի գրունտային ջրերը, խորքային հորերն ու չգործող պոմպակայանները: Քաղաքը պետք է ձեռք բերի նաև անհրաժեշտ համապատասխան գույք:

Հանդիպման ընթացքում ավագանու անդամներին է ներկայացվել նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքները: 2019-ի ընթացքում թվով 2600 շուն է ստերջացվել, պատվաստվել և հետ վերադարձվել տարածքներ: Կենտրոնի աշխատանքների շնորհիվ որդեգրման է հանձնվել 26 շուն: Նշվել է, որ ավարտական փուլումէ կլինիկակացարանային նոր համալիրի շինարարությունը:
Ավագանու անդամները հետաքրքրվել են ծրագրերի մանրամասներով և իրագործելիության հնարավորություններով: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ այս տարի աշխատանքն առավել կուլիսային է եղել, մշակվել է ռազմավարություն, որի արդյուքներն ուշացնել չեն տա: