Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորվի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ. «Ադեկվադ»

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին պարտավորեցնել քրեական գործ հարուցել իրավապահ 4 մարմինների ղեկավարների նկատմամբ: Այս մասին Tert.am-ին ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը:

«Եթե դատարանը բավարարի բողոքարկումը, ԱԱԾ-ն արդեն պարտավոր է լինելու հարուցել քրեական գործ և քննել 4 անձանց՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արարքներում հանցակազմի առկայությունը»,- նշել է Գարեգին Պետրոսյանը:
Իրավաբանը հիշեցրել է, որ 2019 թ. մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան կոչով դիմել էր հանրությանը, որպեսզի հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, մարդիկ շրջապատեն բոլոր դատարանների շենքերը: Ըստ «Ադեկվադ» միաբանության` սա հանրային հավաքի կոչ էր, որի դեպքում, Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն՝ հավաքի կազմակերպիչը պարտավոր էր իրազեկել բոլոր այն համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:

«Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ իրազեկումը չի իրականացվել, այդ դեպքում անհրաժեշտ էր դիմել վարչական դատարան, որպեսզի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցակազմի համար վարչապետ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի՝ համայնքների ղեկավարներին չիրազեկելու համար: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հավաքի կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանը չէ: Հետո արդեն Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ դիմեցինք, այդ ժամանակ էլ ասացին, որ շտապ հավաք է եղել»,- ասել է Գարեգին Պետրոսյանը, ըստ որի՝ ոստիկանապետերի արարքներում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմ:

Դրանից հետո միաբանության անդամները դիմել են Դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ պետն ու գլխավոր դատախազը հրաժարվել են քրեական գործ հարուցել:

«Հետո դիմեցինք ԱԱԾ 4 հոգու՝ ոստիկանության նախկին և գործող պետերին, գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: ԱԱԾ-ից հայտնել էին, որ հաղորդման մեջ չկա ոչինչ հանցագործության փաստերի վերաբերյալ: Հիմա դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորված լինի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ»,- պարզաբանել է Գարեգին Պետրոսյանը: