Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Գլխավոր դատախազի հրաժարականի սարքովի ակցիաները շանտաժի փաստաթուղթ են իշխանության ձեռքին

Շուրջ երկու շաբաթ է՝ Գլխավոր դատախազության շենքը «պաշարված է». մի քանի հավերժ «պայքարիստներ» ոտքի են ելել՝ փրկելու գլխավոր իրավապահ կառույցը գլխավոր դատախազի «ճիրաններից»:

Այս «քամին», դասականը կասեր «օդում կախված լուրերի համաձայն», հստակ կետից է փչում՝ ինչպես ասում են՝ նախկիններից: 

Որոշ նախկինների թվացել է, թե իրենք այլևս Նիկոլի ընկերն են ու կարող են Դավթյանին աթոռից հեռացնելով՝ վերջապես նրա փոխարեն որևէ յուրայինի նշանակել կամ էլ թեկուզ անձամբ նշանակվել այդ պաշտոնում: 

Իսկ հիշո՞ւմ են, թե՞ մոռացել են սույն նախկինները, որ բազում-բազմաթիվ աղմկոտ սպանությունները կամ այլ հանցագործությունները, որոնք այդպես էլ չբացահայտված մնացին, հենց իրենց իշխանության «շնորհքն էին»: Վստահ ենք՝ լավ են հիշում: Հիմա եկել են ու իրենց ակտիվիստների միջոցով հրաժարական են պահանջում: Սցենարը պարզ է՝ ստուգվում է հասարակության տրամադրությունները: Թե ակցիային միացողները շատացան, ուրեմն կարելի է հաստատուն քայլել երազանքի հետևից, թե որ չէ՝ ուրեմն «զուր էր ամբողջ այս աղմուկը»: 

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին

Արթուր Դավթյանը  իրավապահ համակարգի հավանաբար այն քիչ ներկայացուցիչներից է, ով ընտրվել է Սերժ Սարգսյանի օրոք ու մնացել իր պաշտոնին նույնիսկ իշխանափոխությունից հետո: Նշանակում է՝ Փաշինյանը վստահել է նրան, իսկ եթե նաև հաշվի առնենք այն, որ, գոնե առաջին տպավորությամբ, Փաշինյանի իշխանությունը թիրախավորված է հենց Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապա Դավթյանը կարողացել է իր ապագան ու հեղինակությունը հարվածի տակ դնելով՝ միջնորդել այս անձանց կալանքի տակ պահելու համար: Ճի՞շտ է նա, որ միայնակ ստանձնում է Փաշինյանի պաշտպանի ու նրա բերած արդարադատության երաշխավորի դերը, թե՞ հետոն ցույց կտա, որ Փաշինյանը նրան էլ «կքցի», ժամանակի հարց է:

Դատախազության պաշարողները

Դատախազություն շենքը «շրջափակած ակտիվիստները» մի տեսակ հավերժ ակտիվիստներ են. նրանց մշտապես ինչ-որ բան դուր չի գալիս: Օրինակ՝ Մարինա Պողոսյանը, ում դեմ պարբերաբար քրգործեր են հարուցվում, մշտապես, երկար տարիներ «իր բախտը լալիս էր» երկրորդ նախագահից: Հիմա նա՝ նույն Պողոսյանի չսիրելի Քոչարյանը, նույն Արթուր Դավթյանի ձեռքով կալանքի տակ է: Աստծուց կրա՞կ է ուզում: Ինչո՞վ են պայմանավորված բողոքի ակցիաներն ձմեռային այս ցուրտ օրերին, ինչո՞ւ է սկսել հիմա էլ մարզեր գնալ, այնտեղ արտահայտել իր բողոքը, դժվար չէ հասկանալ: Հենց հիմա՛ է պետք, որ խոսվի Դավթյանի դեմ: Դժվար չէ գուշակել նաև, որ մարինապողոսյանների բողոքի ակցիաներն ընդամենը շանտաժի փաստաթուղթ են իշխանության ձեռքին, որը նա և իր հովանավորները սիրով ու սեփական կամքով դնում են Փաշինյանի ձեռքին՝ ի հավաստումն անսահման նվիրվածության ու անպատասխան սիրո: 

Իսկ եթե նայենք, թե ովքեր են շրջապատում այս տիկնոջը, կտեսնենք, որ նրանք ևս հավերժ պայքարիստներ են: Արման Ղարիբյանն, օրինակ, Մարինա Պողոսյանին ուղեկցող, դեռ տարիներ առաջ պայքարում էր արժանապատիվ տրանսպորտի համար, հիմա նա էլ մոռացել է իր պայքարը: Ասել կուզենք՝ երկակի են այս մարդկանց պայքարի ստանդարտները: Ասել կուզենք, որ կոնկրետ պայքարները սկսվում են ինչ-որ մարդկանց պետք եկած կոնկրետ պահի: Ու ոչինչ, որ դատախազը երեկ չի դատախազ ընտրվել, մարինապողոսյաններն ու արմանղարիբյաններն էլ ամենևին երեկ է, որ իմացել են այդ մասին...

Շարունակելի... 

NEWSPRESS.am