Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Փաշինյանի անկատար խոստումները կկոմպենսացնի հայկական «jingle bells»-ը, թանկացումներն էլ՝ խոզի բուդ չուտելը

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ խոստումներով, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Նույնիսկ Փաշինյանի ամենամոլի երկրպագուներն ու հեղափոխության ջատագովները կասեն, որ փողոց դուրս եկան, ճանապարհ փակեցին և, ի վերջո, ձեռքը վերև պարզած իշխանափոխություն արեցին, որովհետև Փաշինյանը խոստացավ, որ իշխանությանը հեռացնելով՝ ամեն ինչ լավ է լինելու․․․

Մի խոսքով՝ զուտ պոպուլիստական հայտարարություններ, որոնք բխում էին ավելի շատ ո՛չ թե մարդասիրությունից, այլ մարդկանց խեղճությունից միայն։ Այլ կերպ ասած՝ իր իշխանությունը հեղափոխության օրերին չպարտադրող Փաշինյանը, շահարկելով մարդկանց խեղճ վիճակը՝ եկավ իշխանության, իսկ հետո եղավ այն, ինչ պետք է լիներ․․. թանկացումներ, գործազրկություն, հարկ ու տուրքերի ավելացում, տնտեսական անկում, արտագաղթի ավելացում․․․ ասել է թե՝ խորտակված հույսեր, սպասումներ ու փուչ խոստումներ։ 

Իհարկե, կարելի է մի պահ մտածել, որ իշխանությունը կուրացրել է Փաշինյանին ու կտրել նրան իրականությունից, որի պատճառով էլ նա գնում է ձախողման, սակայն դա միայն մի պահ, քանի որ «թավշյա հեղափոխության» նախաձեռնող Փաշինյանը (թեկուզև ինչ-որ ուժերի աջակցությամբ), չի կարող չգիտակցել իր քայլերը։ Նա պարզապես փորձում է շեղել ժողովրդին իրականությունից, որպեսի պահանջատեր չլինեն ու իր խոստումները երեսով չխփեն։

Իրականում, եթե Փաշինյանը իսկապես չի հիշում, ապա նրան պետք է հիշեցնել, որ խոստացել էր 2.5 մլրդ դոլարով ավելացնել ՀՀ ռազմական բյուջեն։ Մինդեռ 2020թ. բյուջեի նախագծով բանակի բյուջեն կրճատվել է մոտ 5 միլիարդ դրամով:

Փաշինյանի խոստացված տնտեսական հեղափոխությունն այդպես էլ չեղավ, անգամ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վերաբերյալ իր տված հայտնի խոստումն իրական չէ։ Եթե հեղափոխության սկզբնական շրջանում մուտքերը զգալիորեն աճեցին, ապա, որոշ աղբյուրների համաձայն, դրանք կտրուկ սկսել են նվազել։

Չենք խոսում «օդում կրակած» ներդրումների մասին, որոնք այդպես էլ չքացան։ 

Չենք խոսում գազի, լույսի գներն իջեցնելու խոստումների մասին, որոնք արդեն ակնհայտ անիրականանալի են։

Չենք խոսում գյուղատնտեսական խնդիրների մասին, որոնց տակ գյուղացիները դեռ «ճկռում են» և իրենց ուսին ընկած բեռից այդպես էլ չեն թեթևանում։

Չենք խոսում խոստացված, բայց այդպես էլ չբացված նոր աշխատատեղերի մասին։

Չենք խոսում բանկային տույժ-տուգանքներից ազատվելու մասին։

Չենք խոսում աղքատության վերացման խոստման մասին։

Չենք խոսում, արտագաղթը կանխելու և ներգաղթը ո՛չ թե պարսիկ-հնդիկինեի, այլ հայերի հաշվին ավելացնելու խոստման մասին։

Չենք խոսում այն մասին, որ խոստացել էր թանկացումներից զերծ պահել ՀՀ քաղաքացիներին, բայց այսօր առճակատվում ենք թանկացման հետ։ Ու այդ ֆոնին արդեն ի չիք են դառնում մինիմալ աշխատավարձի ու մինիմալ թոշակի 10 000 դրամով ավելացումը։

Այս ու սրա նման շատ բաների վրա քող գցելու համար էլ այսօր ամեն առիթով իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ժողովրդի երեսով է տալիս, թե ձեր ընտրած իշխանությունն ենք, դուք եք մեզ մանդատ տվել, ձեր շնորհիվ մենք 70 տոկոս լեգիտիմություն ունենք՝ ինչ անում ենք՝ ճիշտ ենք անում․․․

Ու այս պոպուլիստական ու անկատար խոստումները եկավ համալրելու Փաշինյանի վերջին նոտան՝ բառի բուն իմաստով։ Սրանով թերևս Փաշինյանը փորձում է կոմպենսացնել իր անկատար խոստումները։

Պարզվում է մեզ՝ հայերիս, «չաղ ու բախտավոր» ապրելու համար, ոչ թե փող, աշխատանք, թափ առած տնտեսություն, ու ընդհանրապես, լավ միջավայր է հարկավոր, այլ ամանորյա երգ, հենց դա է պակասում մեզ։ Փաշինյանն իր առջև նման երգ ունենալու խնդիր է դրել․

«Ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, որը «պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը»։ 

Բայց սա ամենը չէ․․․․ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր սիրելի ամուսնյակի այս հանճարեղ միտքն արտահայտող տեսանյութով և հավելել․

«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»․․․

Իհարկե, այս տողերը գուցե ընդունվեին հանգիստ ու խելամիտ թվային, եթե անկեղծ ու սրտի խորքից բխեին, բայց հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանների ընտանիքը դատարկ սեղանո՞վ է դիմավորելու Նոր տարին ու նրանց միայն հայկական «jingle bells»-ն է կշտացնելու․․․ հազիվ թե․․․

Մյուս կողմից էլ, իհարկե կարելի է քիչ ուտել, բայց դրանից ո՛չ կոմունալ վարձավճարները կպակասեն, ո՛չ աշխատավարձերը կավենանան, ո՛չ էլ կյանքի որակը կլավանա։ Իսկ թանկացումները՝ առջևում են․․․

Արմինե Մկրտումյան