Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան

Առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։

Բնագրին առավելագույնս մոտ, կետ առ կետ ֆիքսենք հնչեցված մտքերը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական կերպով անդրադառնալ դրանց։

Գործող իշխանությունը չունի իրական պատկեր՝ մեր տնտեսության ընթացիկ վիճակի, տնտեսության աճի և տնտեսության ներուժի մասին։

Պետական կառավարման համակարգն այսօր չունի պոտենցիալ՝ զարգացման ռազմավարություն և հայեցակարգ մշակելու։

Կա գիտելիք և փորձ ունեցող անձանց սուր դեֆիցիտ՝ պետական համակարգում և վարչապետի տեսադաշտում։

Կրթական համակարգի խնդիրները սահմանափակվում են հայոց լեզվի, գրականության և պատմության դասաժամերով։

Բոլոր հաջողություններն արձանագրվել են՝ ի հեճուկս պետական համակարգի։ Ի հեճուկս բոլոր նախարարությունների։

Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահ համակարգին ժամանակ առ ժամանակ պետք է ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ... ու միշտ պատճառ կա՝ փորձաքննություն, ցուցմունք չի տալիս և այլն։

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Այդ դիմադրությունը վարչապետը ջարդելու է։

Ժողովուրդը ձայնը է տվել, որպեսզի երկրում փոփոխություններ տեղի ունենան։ Եվ ոչ թե՝ որ մենք տարբեր առիթներով պտտվենք, պտտվենք, պտտվենք։

Ծրագրային ձևակերպումներով առկա ռիսկերը և վտանգները

Հիմնաքարային է 7-րդ կետը՝ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»։

Եթե դա այդպես է, ուրեմն կեցցե պետական համակարգը։ Ուրեմն մենք արդեն ունենք որոշակի կայունությամբ և ավանդույթներով պետական համակարգ։

Պետական համակարգը հեղափոխության համար չէ, այն դրված ծրագրային և ընթացիկ խնդիրները լուծելու, պետության բնականոն աշխատանքը ապահովելու համար է։ Վարչապետի անկեղծ դժգոհության իրական պատճառն ուրիշ է, հիմքն ուրիշ է և կայանում է հետևյալում. պետական համակարգի առաջ չեն դրվում ռացիոնալ խնդիրներ, այս 1.5 տարում չեն մշակվել ծրագրեր, չեն ներդրվել բարեփոխումների փաթեթներ, և հրամցվել են միայն ու միայն հեղափոխական լոզունգներ։ Պետական համակարգը «ավտոպիլոտով» սկսել է խափանվել։ Եթե համակարգի առաջ չի դրվում հստակ խնդիր, այն չի իմանում ինչ անել, սկսում է չաշխատել։ Սա հենց այն է, ինչը ունենք այսօր։ Պատճառը նոր իշխանության կողմից գրագետ աշխատանքային խնդիրների բացակայությունն է։ Եվ ոչ թե պետական համակարգի հակահեղափոխականությունը։

Մյուս կետով՝ 8-րդ, վարչապետը պատրաստվում է ջարդել պետական համակարգի դիմադրությունը։

Եթե ախտորոշումը սխալ է դրվում, բուժումը լինում է սխալ։ Եթե իշխանությունը գնաց այս ճանապարհով, ապա դա բերելու է պետական համակարգի կոլապսի։

«Ի հեճուկս պետական համակարգի» արձանագրված հաջողությունները, նույն ենթատեքստում են. այդպես ուղղակի չի լինում։ Չի կարող կառավարությունը ի հեճուկս պետական համակարգի հասնել որևէ հաջողության, քանի որ պետական համակարգը նրա հիմնական գործիքակազմն է, և անգամ մասնավորի կամ դրսի գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու համար կառավարությունն օգտագործում է հենց նույն պետական համակարգը։ Ստացվում է՝ որոշ դեպքերում, երբ կառավարության ինչ-ինչ օղակների հաջողվել է ճիշտ օգտագործել իր գործիքակազմը, պետական համակարգը նորմալ աշխատել է և նպաստել հաջողություններին։

Առանձին թեմա են կոռուպցիայի դեմ պայքարի պատկերացումները։ Ցավոք, վարչապետը դարձյալ ցույց տվեց, որ ինքը դետալներով տեղյակ է քրեական գործերից՝ փորձաքննութուն, ցուցմունք և այլն։ Դա շատ վատ է։ Հենց դա վատ է ազդում պետական համակարգի աշխատանքային մթնոլորտի վրա։ Մյուս կողմից ընդգծվեց ցանկությունը՝ մարդկանց բռնել առանց փորձաքննության, ցուցմունքներ և այլն։

Պետական համակարգի որակի մասին դատողություններն ունեն իրական հիմք։ Այո, շատ դեպքերում դրա որակը խայտառակ ցածր է։ Բայց անհասկանալի է, թե սլաքներն ում դեմ են ուղղվում։

ԱԺ մեծամասնության ցուցակը կազմել է անձամբ Փաշինյանը, և հիմա անհասկանալի է, թե ումից է բողոքում, երբ արձանագրվում է խորհրդարանական մեծամասնության քաղաքական մտքի դեֆիցիտը։ Նախարարներին, որոնց 90 տոկոսը չի պատկերացնում իր անելիքը, նշանակել է Փաշինյանը։ Նախարարներն իրենց հերթին նշանակել են օգնականներ և խորհրդականներ, որոնք հաճախ ոլորտների հետ որևէ կապ չունեն՝ ուղղակի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում քայլել են կամ տարբեր գործարքների համար վստահելի մարդիկ են։ Փոխնախարարներին նշանակել է Փաշինյանը, Երևանի քաղաքապետ «նշանակել» է անձամբ Փաշինյանը, և Երևանն այսօր կանգնած է, խնդիրների բեռն ամեն օր ավելանում է և, վստահաբար, Փաշինյանը դա արդեն հասկանում է։

Վերջապես՝ բոլոր գիտելիք ու փորձ ունեցողներին Փաշինյանի թեթև ձեռքով համարեցիք սևեր։ Ստացաք այսօրվա վիճակը։

Չափազանց հետաքրքիր էր տնտեսության իրական վիճակի, պոտենցիալի մասին տեղեկատվության և պատկերացումների բացակայության մասին ահազանգը։ Սա շատ լուրջ խնդիր է։ Իր նախարարներից և նրանց թիմերից վարչապետը չի ստանում գրագետ պատկեր, իր ԱԺ-ից չի ստանում, իր քաղաքական թիմից չի ստանում։ Ո՞ւմ վրա է բարդվում մեղքը։

Փոխարենը՝ իշխանությունից դուրս առնվազն 3-4 հոգի պարբերաբար հանդես են գալիս միջազգային մակարդակի գրագետ և կիրթ վերլուծություններով, ռիսկերի մատնանշումով և առաջարկներով՝ Արմեն Գևորգյան, Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան։ Ո՞ւմ հետ է խորհրդակցում իշխանությունը, որտեղի՞ց է ակնկալում գաղափարներ, տեսլականներ, զարգացման ծրագրեր ստանալ։ Ինչպե՞ս է փորձում լրացնել մտքի սուր դեֆիցիտը։

Պետական մեքենան բարդ մեխանիզմ է, բայց, ինչպես և ցանկացած մեքենա, ունի հստակ տեխնիկական բնութագիր և շահագործման պարտադիր պայմաններ։ Անգամ սովորական վարորդը, որպեսզի կարողանա պարզ մարդատար մեքենան անվտանգ վարել, ստանում է որոշակի կրթություն, և հաճախ տարիներ են անհրաժեշտ լինում՝ մինչև մեքենային լրիվ տիրապետելը։ Պետական մեքենան կառավարելու հմտությունները շատ յուրահատուկ են, և դրանք մեր փոքր երկրում ունեն շատ քչերը։ Այն ինքնավստահությունը, որով նոր իշխանությունը նստեց ղեկին և սկսեց վարել մեքենան, սկզբում զարմանալի էր, իսկ գնալով՝ սկսեց անհանգստություն առաջացնել. դժվար է լինել անփորձ վարորդի ուղևոր, հատկապես, երբ վարորդը խորհուրդներ չի ընդունում։ Այսօր վարորդը՝ իշխանությունը, սկսել է մեղադրել մեքենային, վաղը կմեղադրի ուղևորներին, իսկ վաղը չէ մյուս օրը, երբ մեքենան կանգնի ու չկարողանա առաջ գնալ, մենք բոլորս ստիպված կլինենք իջնել և հրել այն, քանի որ զրոյից նոր պետական համակարգ կառուցել չենք կարող, միշտ պետք է մոդիֆիկացնել ու մոդեռնիզացնել գործողը, դա շարունակական ու կարևորագույն պրոցես է։ Եթե, իհարկե, չես պատրաստվում պետական կարգ փոխել, ինչպես արեց Գերմանիան երեսունականներին կամ Ռուսաստանը՝ քսանականներին։ Սա իհարկե, աբսուրդ է։

Ամփոփում

Ես կրկին առաջարկում եմ շատ լուրջ վերաբերվել վարչապետի երեկվա խոսքին։ Իմ կարծիքով մենք ֆիքսում ենք խորքային պրոբլեմների փուլը։ Այս պահին ամեն մեկս՝ մեր պատճառահետևանքային պատկերացումներով։ Առաջին անգամ, ըստ էության, իշխանությունը արձանագրեց, որ պետության շարժիչը չի աշխատում. ոչ թե պետական համակարգը, այլ՝ պետության շարժիչը։ Այս փուլից սկսած՝ խորքային սխալների հավանականությունը շատ մեծ է։ Պետք են լուծումներ։ Երկիրը կարիք ունի գաղափարների, գրագետ ծրագրերի, ունակ թիմերի, ներքին համերաշխության։ Սրանք նոր աշխատանքային փուլի խնդիրներն են, և մենք, իշխանության ներսում լինենք, թե դրսում, դրանք պիտի սկսենք լուծել լայն կոնսոլիդացիայի միջոցով։ Մեզ պիտի իրար կապի խնդրի խորության գիտակցումը»: