Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Տոտալ գրոհ է ձեռնարկվել Հայրապետյանի դեմ. Վասակ Դարբինյան

Լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին:

«Ես հասկանում եմ, որ մեծամասնության կարծիքին հակադրվելը, այդ կարծիքից տարբերվող տեսակետ արտահայտելը ինքնասպանության պես մի բան է: Եթե մեղմ ասեմ՝ խոցելի դառնալու պատրաստակամություն: Բայց լինում են իրավիճակներ, երբ շատ ավելի վատ է լռելը:

Արդեն երկու օր է՝ ֆեյսբուքյան ընկերներցս շատերը, նրանց ընկերներն ու ընկերների ընկերները տոտալ գրոհ են ձեռնարկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ: Ընդ որում, այդ գրոհը, եթե արտահայտվելու լինեմ ֆուտբոլային լեզվով, ընթանում է խաղի կանոնների կոպտագույն խախտումներով: Ամենավիրավորական բնորոշումների, մեղադրանքների, հայհոյանքների և անեծքների տեղատարափ է, որը վկայում է, ցավոք, ոչ թե մեր հասարակության մեջ արդարամտության առկայության և դրա պահանջարկի ավելացման, այլ ատելության աներևակայելի առատության մասին:

Ես չեմ ուզում քննարկել՝ ինչու են մարդիկ իրենց վերապահել հավատաքննիչների, մեղադրողների, դատավորների դերը: Մանավանդ որ իր տանը կատարված խուզարկությունից հետո Հայրապետյանը հրապարակավ հայտարարեց, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե ապացուցվի իրեն ներկայացված մեղադրանքը: Է՞լ ինչ եք ուզում, սիրելի ընկերներ, հրապարակում կախե՞լ, քառատե՞լ, գնդակահարե՞լ նրան: Բայց չէ՞ որ դուք դրանով չեք տարբերվի նրա այն կերպարից, որը ձևավորվել է ձեր պատկերացումների մեջ և որի դեմ մարտնչում եք:

Խոսվում է Հայրապետյանի հանցավոր գործունեության մասին: Բազմիցս ասվել և ասվում է, ու ողջամիտ մարդիկ էլ կարծես չեն առարկում, որ հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է: Ինչո՞ւ եք, ուրեմն, սիրելի և հարգելի ընկերներ, առաջ ընկնում և ստանձնում դատարանի դերը...

Ես և Ռուբեն Հայրապետյանը քաղաքացիական մեր դիրքորոշումներով, քաղաքական համակրանքներով երբևէ չենք եղել նույն ճամբարում: Մի քանի անգամ իմ խմբագրած թերթերում ամենախիստ քննադատական հոդվածներն եմ տպագրել նրա մասին: Մասնավորապես, նույն այդ «Բջնի» գործարանի վերաբերյալ... Բայց սա չի խանգարել, որ ինձ համար շատ ծանր ու ճակատագրական պահին Ռուբեն Հայրապետյանը ձեռք մեկնի ինձ: Չեմ ուզում առավել մանրամասնել: Կարող եմ միայն հավաստիացնել, որ ես միակը չեմ: Անուններ չտամ՝ իմացողները գիտեն: Սա գուցե և սուբյեկտիվ, բայց առավել քան հիմնավոր պատճառ է, որ ես չմիանամ նրա դեմ սանձազերծված այս արշավին:

Ցավոք, մեզնից շատերը նորմալ են համարում երախտամոռությունը և ուրացումը, արդարացնելով դա իբր իրենց սկզբունքայնությամբ:

Հ.Գ. Խնդրում եմ մեկնաբանություններում պահպանել կոռեկտությունը»,- գրել է նա: