Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Երկիրը պետք է բարձրացնի ինժեներական աշխատանքների գրավչությունը (ֆոտո)

«Գիտակրթական համակարգը» զրուցել է Երևանի կապիմիջոցներիգիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանի հետ:

-Պարոն Մարկոսյան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված հաջողությունները ամենատեսանելին են նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ի՞նչ նոր մարտահրավերներ է նետում մշտապես զարգացող տեխնոլոգիական աշխարհը Հայաստանին, և որքա՞ն ենք մենք պատրաստ դիմակայել ու նոր լուծումներ առաջարկել:

-Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են օրեցօր: Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտը այսօր մրցակցում է ոչ թե հայկական, այլ համաշխարհային արտադրող ընկերությունների հետ,ինչպիսին, օրինակ, «Սիմենս»-ն է: Աշխարհը մեզ արտոնություն չի տալիս, մենք պետք է կարողանանք դիմակայել մրցակցությանը, ինչը հեշտ չէ: Գնորդը հիմնականում նախապատվություն է տալիս հայտնի, ճանաչում ունեցող ապրանքանիշերին, մենք պետք է կարողանանք այնպիսի արտադրանք ու այնպիսի գին առաջարկել, որ առավելություն ունենանք եւ կարողանանք շուկա մտնել: Նման մրցակցության հանդիպում ենք նաեւ Հայաստանում. այնպես չէ, որ մեր երկրում ինչ-ինչ արտոնություններ են մեզ տրված: Անընդհատ պետք է ապացուցենք, որ տեղական արտադրանքը որակով եւ գնով չի զիջում դրսի արտադրանքին:
Ցանկացած երկիր, եթե ուզում է առաջընթաց ունենալ, հսկայական ուշադրություն պետք է դարձնի նյութաբանության վրա: Զարգացման գրավականը տեղում արտադրվող նյութերն են, որոնք չեն օգտագործվում այլ ձեռնարկություններում: Եթե նյութը բերվում է այլ երկրից, նշանակում է՝ մի քայլ ետ ես, շուկայում նորություն չես բերում: Եթե նոր նյութը դու ես ստեղծում, դրա հաշվին կարող ես մի շարք առավելություններ ունենալ: Բոլոր առաջատար կազմակերպությունները կամ իրենց յուրօրինակ էլեմենտը ունեն, կամ նոր նյութը: Ուրախությամբ կարող եմ նշել, որ, համագործակցելով Հայաստանում գործող ձեռնարկությունների, անհատների հետ, մենք կարողացել ենք ստեղծել նոր նյութ: Այն հնարավորություն է տալիս բավականին մեծ ջերմաստիճանային տիրույթում ստեղծել հերմետիկ միացություններ, միակցիչներ: Նյութի օգտագործմամբ առաջին նմուշները ստեղծել ենք, ուղարկել ենք պոտենցիալ պատվիրատուին, նրանք ստուգել են եւ արդեն որոշակի քանակություն են պատվիրել, ենթադրում եմ, որ հետագայում արդեն մեծ խմբաքանակի պատվեր կունենանք: Դա, ըստ իս, լուրջ հաջողություն է:
Շուտով պատրաստ կլինի նաև ինստիտուտի նյութաբանության լաբորատորիան, որը հնարավորություն կտա Հայաստանին ամրապնդել իր տեղը բարձր տեխնոլոգիաների արտաքին շուկայում: Համապատասխան սարքավորումներն արդեն իսկ ունենք, կան նաեւ մասնագետներ: Նրանց կողքին պետք է կայացնենք նաեւ երիտասարդ կադրերին, որպեսզի գործը շարունակող լինի:

-Պարոն Մարկոսյան, Հայաստանը ավանդաբար համարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ պոտենցիալ ունեցող երկիր: Կարողանո՞ւմ ենք այսօր էլ պահել այդ նշաձողը:

-Այսօր Հայաստանում շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդություն ունենք: Եթե նրանց մեջ հետաքրքրություն ես արթնացնում, և սկսում են այդ ասպարեզում աշխատել, մեծ բարձունքների կարող են հասնել: Մեր պոտենցիալը, սակայն, լիովին չի օգտագործվում, ավելին՝ գնալով պակասում է: 1991 թվականից սկսած մեր պոտենցիալը տարեցտարի նվազում է: Դրսում մեծ պահանջարկ ունեցող մարդիկ, որոնք գործազուրկ էին Հայաստանում, նախընտրեցին հեռանալ: Ցավոք, այդ միտումը շարունակվում է նաև այսօր: Լավ մասնագետները, որ մնացել են մեր երկրում, արդեն ծերացել են, իսկ փոխարինողները քիչ են: Երիտասարդները նախընտրում են իրենց օրվա ապրուստը վաստակելու համար հնարավորինս հեշտ գործեր գտնել, իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգագացումը տալիս է դրա հնարավորությունը: Տանը նստած կարողանում են գումար վաստակել ու հոգալ իրենց կարիքները: Դա մի կողմից օգուտ է Հայաստանին, մյուս կողմից հարված է ինժեներական, տեխնոլոգիական զարգացմանը: Ծրագրավորողը դեռ ինժեներ չի, նա ինժեների կողքին կանգնող է: Մենք այսօր պետք է զարգացնենք ինժեներական մտածելակերպը, եւ երկիրը պետք է բարձրացնի ինժեներական աշխատանքների գրավչությունը:

Վերջերս Ղազախստանում էինք, իննովացիոն ծրագրի վերջին կոնֆերանսին էինք մասնակցում, տաբեր երկրներից երիտասարդեր էին մասնակցում: Շատ լավ զգացի, երբ մեր երիտասարդները տարբերվեցին իրենց և գաղափարներով և ակտիվությամբ և ձեռքբերումներով: Իմիջիայլոց , արժանացանք մրցանակի Եվրասիական էկոնոմիկական միության զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Եվրազեսի շրջանակներում համագործակցում ենք Ալմա Աթայի կապի և էներգետիկայի համալսարանի հետ, ռուսական ձեռնարկությունների հետ գիտաարտադրական աշխատանքներ ենք իրականացնում: Հետազոտություններ ենք անում, ու դրա արդյունքում պարզ կլինի՝ որ մասը որտեղ կարտադրվի: Դա հնարավորություն է տալիս մեր շուկայից օգտվելու:

-Ո՞րն է լուծումը, որտեղի՞ց պետք է սկսենք։

-Դպրոցական համակարգն այսօր չի համապատասխանում արդի պայմաններին: Առաջնահերթ պետք է մեթոդիկան փոխվի, որ երեխաները ավելի սիրով զբաղվեն ինժեներիայով: Ես չեմ հասկանում 12-ամյա կրթության անհրաժեշտությունը, եթե մեր երեխաները կարողանում են տասը տարում յուրացնել ծրագիրը: Եթե դպրոցը երկու տարով երկարացվում էր, պետք է բուհական կրթությունը երկու տարով նվազեցվեր: Շատ լուրջ անհամաձայնություն կա այստեղ. երեխաները երկու տարի ժամանակ են կորցնում, եւ այդ կորցրած ժամանակը հետադարձ հարված է հասցնում մեր տնտեսությանը: Ես կհասկանայի, եթե այդ երկու տարին երեխաներին տրամադրվեր ինչ- որ մի արհեստ սովորելու համար: Անհանգստացնող է նաեւ ուսման մակարդակը, դպրոցից հետո շատ թույլ գիտելիքներով երեխաներ են գալիս ԲՈՒՀ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարեկան մեզ 3000 մասնագետ է պետք, տարբեր ԲՈՒՀ-երից մոտ այդքան էլ շրջանավարտ ենք ունենում, բայց նրանց թիվը, որ կարող են այդ ասպարեզում աշխատել, չի գերազանցում հազարը, մյուսները ուղղակի ի վիճակի չեն, այդքան գիտելիք չեն ստացել, որ մեր ասպարեզում աշխատեն: Եթե այդ երիտասարդների հետ ճիշտ աշխատես, աշխատանքի գրավչությունը ցույց տաս, վստահ եմ, որ նրանց մեծ մասը ճիշտ կգտնի իր տեղը: Բայց ո՞վ պետք է սովորեցնի այդ երիտասարդներին: Ես վստահ եմ, որ չի կարող ցածր աշխատավարձ ստացող դասախոսը լավ դասավանդել: Ուսանողը երրորդ կուրսում ավելի լավ վարձատրվող աշխատանք է գտնում, քան դասախոսը: Ինչպե՞ս կարող է այդ դասախոսը հեղինակություն լինել, ուսանողի վերաբերմունքը դեպի դասախոսը բոլորովին այլ է լինում այդ դեպքում:
Այս խնդիրը հաշվի առնելով՝ Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտը որոշեց կամուրջ ստեղծել բուհերի հետ:Առաջին պայմանագիրը կնքվեց Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի հետ: Հիմնվեց հեռահաղորդակցությունների բազային ամբիոն, որը տեղաբաշխվեց մեր տարածքում: Ուսանողները գործնական, լաբորատոր պարապմունքերը այստեղ են անց կացնում, ոչ մասնագիտական դասերը՝ Սլավոնական համալսարանում:

Հաջորդ նմանատիպ համագործակցությունը ծավալեցինք Ճարտարաշինարարական համալսարանում՝ ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգի ամբիոնում: Մենք համագործակցում ենք նաեւ արտերկրի համալսարանների հետ, մեզ մոտ պրակտիկա անցնելու են գալիս Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից և այլն:

Կուզենայի նշել նաև զորակոչիկների հետ մեր համագործակցության մասին: Պետությունը շատ լավ ծրագիր է մշակել, որը հնարավորություն է տալիս զինծառայություն անցնող երիտասարդներին մասնագիտական հմտությունները կատարելագործել: Հանձնաժողովն ընտրում է պոտենցիալ ունեցող զինծառայողներին, եւ նրանք ծառայության ընթացքում աշխատանքի են ընդունվում մեր կամ նմանատիպ այլ ընկերություններում: Ամեն օր նրանք գալիս են աշխատանքի և նորից գնում զորամաս:Երիտասարդները այդ ընթացքում ավելի են մասնագիտանում, նրանց գիտելիքն ու ունակությունները, պոտենցիալը կիրառվում են ձեռնարկությունում, եւ շատ հնարավոր է, որ ծառայությունից հետո էլ երիտասարդները շարունակեն աշխատել ընկերությունում: Երիտասարդները խելացի են, մտածում են խնդրի շուրջ և լուծում տալիս: Նրանք պետք է իմանան ինչ խնդիրներ կան մեզ մոտ: Պետք է վերհանել Հայաստանում կուտակված խնդիրները. նրանք ու ոչ միայն նրանք կսկսեն աշխատել ու լուծել դրանք: Մենք հիմա ձեռնամուխ ենք եղել նման ծրագրի ստեղծմանը .տեղեկանք ենք պատրաստելու, տպելու ենք մի ձեռնարկ, որը կդառնա խնդիրների ժողովածու: Դա համագործակցություն է համալսարանների և մեր միջև, նախաձեռնողը և իրականացնողը մենք ենք: