«Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու». Աշոտյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ հարձակման մասին
Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:
Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:
Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու:
Իմ զորակցությունն եմ հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի ողջ խմբագրակազմին»: