Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Լրատվական խմբագրությունը «տակնուվրա» են արել, իսկ Փաշինյանի ՖԲ «լայվը» իր դստեր մեքենայի մասին «լո-լո»-ներն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր հերթական «լայվը» վերնագրել է «Զրույց քաղաքացու հետ. «Վարչապետի դստեր մեքենայի» մասին»։

«Էդ ես չեմ ուզել մեքենա գնել, էդ օրենքն է պահանջում, որ մենք մեքենա ունենանք»,- ասաց Փաշինյանն ու այս համատեքստում նա ամբողջ 22 րոպե և 30 վայրկյան բացատրում ու փորձում էր համոզել «իրեն ընտրած ժողովրդին», որ մեքենաները, որոնք գնվել են իր ընտանիքի անդամների համար՝ անվտանգության նկատառումով են գնվել։

Այստեղ հարցն արդեն այն չէ, որ Մարիամիկի մեքենայի մասին լուրը տարածվելուց հետո, սկսեցին արդարացումներ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մակարդակով, հետո Մարիամիկն ինքը ասաց, որ այդ մեքենան «ծառայելու է հայրենիքին» և ապա հերթը հասավ «թագավորի» մակարդակով արդարացմանը։

Բայց երևի Փաշինյանի սիրտն ու հոգին չէր թեթևացել արդարացումներից հետո և նա իր՝ մոտ 23 րոպե տևած լայվից հետո մեկ այլ գրառմամբ նորից անդրադարձել էր հույժ կարևոր, երկրի թիվ մեկ խնդրին։ Նա հիշեցրեց, որ պետական ապարատում կրճատել է ծառայողական մեքենաների թիվը․․․

Բայց դա էլ չի թեթևացրել Փաշինյանի հոգուն իջած բեռը, ու նա ՊՊԾ-ի արխիվից հանել է տվել այն փաստաթուղթը, որով իբրև նշվում է, թե կոնկրետ երբ է ձեռք բերվել մեքենան․․․

Մի խոսքով՝ Փաշինյանի ամբողջ էջի գրառումները վերաբերում են նրան, որ ինքն ու դուստր Մարիամը մեքենա չեն ուզում, բայց ստիպված են ունենալ, քանի որ օրենքն է պահանջում ու իրենք էլ չեն կարող հակառակվել այդ օրենքին։

Հարկ է նկատել նաև, որ Փաշինյանը պահպանության մասին օրենքից խոսում էր հենց այն օրը, երբ պարզ էր դարձել, որ անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն։

Լրագրողների անվտանգության մասին ու նրանց նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություններով հանդես եկան գրեթե բոլոր կազմակերպությունները, քաղաքական ուժերն ու գործիչներ, սակայն Փաշինյանն ինքը կես բառով անգամ չանդրադարձավ կատարվածին։

Ի՞նչ է ստացվում, իր աղջկա մեքենան ավելի՞ կարևոր է, քան լրագրողների անվտանգության հարցը, թե՞ խմբագրության ներխուժումն օրինական էր ու նորմալ էր դիտվում․․․

Թե ինչու չխոսեց Փաշինյանը լրագրողների նկատմամբ տեղի ունեցած միջադեպի մասին՝ մեկնաբանությունները թողնենք ընթերցողին․․․

Այստեղ ևս մեկ հարց է առաջանում․ կլռե՞ր Փաշինյանը, թե նույն ոտնձգությունը տեղի ունենար իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» նկատմամբ։ Իհարկե ո՛չ, Մարիամիկի մեքենայի մասին պատմությունն ու արդարցումները վկա․․․