Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Կուտը չկերանք, պարոն վարչապետ. ՊՊԾ-ն «Նիսան» գնել է նոյեմբերին և դեկտեմբերին.168.am

ՊՊԾ –ն «Նիսան» գնել է նոյեմբերին և դեկտեմբերին: Այս մասին գրում է 168.am-ը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեկնաբանությանը դստերը տրամադրված մեքենայի անռչությամբ։

«Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել նախորդների վրա, և իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հետևյալ գրառումը․

«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»:

Իհարկե, քաղաքացիներից շատերը ծանոթ չլինելով պետական գնումների ոլորտին՝ կհավատան այս էժանագին կեղծիքին, սակայն մեր պարտքն է՝ թույլ չտալ իրականության նման խեղաթյուրում։

Նախ և առաջ, պարոն վարչապետ, պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերն արխիվացվում են 3 տարի հետո, ուստի պայմանագիրը գտնելու համար պետք չէ գնալ ՊՊԾ-ի արխիվ։

Բացի այդ, որևէ տեղ առհասարակ պետք չէր գնալ, որովհետև երբ մեղքն ուզում եք բարդել նախկինների վրա, պետք է իմանայիք, որ չնայած բոլոր թերություններին՝ նախկին իշխանությունները նաև բավականին լավ բաներ են արել, և դրանցից մեկը պետական գնումների էլեկտրոնային համակարգն է, որտեղ բաց և թափանցիկ հրապարակվում են բոլոր փաստաթղթերը։

Սա՝ որպես մեթոդաբանական ցուցում, որ աշխատանքի ժամանակ օգտագործեք։

Իսկ հիմա անդրադառնանք բուն թեմային։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգից պարզ է դառնում, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։ Nissan մակնիշի գնում, որի մատակարար ընկերությունը հանդիսանում է «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ-ն, իրականացվել է 2018 թվականին՝ 2 անգամ։ Սակայն, ի տարբերություն վարչապետի ֆեյսբուքյան գրառման, այդ գնումն իրականացվել է ոչ թե ապրիլին, այլ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրերը կնքվել են, համապատասխանաբար՝ նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 19-ին։ Թե այս գնումներից ո՞րն է վարչապետի դստեր ավտոմեքենան՝ արդեն չենք կարող ասել։ Բայց այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը չի համապատասխանում իրականությանը և ակնհայտ կեղծ հայտարարություն է, կարող ենք համարել ֆիքսված փաստ։

Ի դեպ, էլեկտրոնային համակարգում հասանելի են նաև պայմանագրերը և գնման մրցույթի բոլոր փաստաթղթերը, այնպես որ, պարոն վարչապետ, չփորձեք ասել, որ դա այլ մեքենա է, այլ գույնի է, և այլն։

Ի դեպ, այն, որ Nissan մեքենայի գնում ՊՊԾ-ն իրականացրել է միայն 2018 թվականին, ամենայն հավանականությամբ, հեղափոխության արդյունքում ՊՊԾ սերն ու հարգանքը դեպի Nissan Qashqai ավտոմեքենան այնքան է մեծացել, որ կառույցը որոշել է գնել այդ մակնիշի մեքենաներ։

Այնպես որ, պարոն վարչապետ, այս վերջին կուտը ևս չկերանք։ Ներկայացված փաստերը խոսում են այն մասին, որ կամ ՊՊԾ-ն է ձեզ խաբել՝ ասելով, թե մեքենայի պայմանագիրը կնքվել է ապրիլի 6-ին, կամ դուք եք փորձում կրկին խաբել բոլորին։ Երկու դեպքում էլ շատ վատ է, այդպես մի արեք»,– գրել է կայքը։