Դոնալդ Թրամփը խոսել է իմպիչմենտի գործից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները վախենում են այն բանից, որ իմպիչմենտի գործով լսումներին իրենց որպես վկա կկանչեն:
Դա է պատճառը, որ գործընթացը ձգձգվում է: Թրամփը հայտարարել է նաև, որ դեմոկրատները չեն ցանկանում, որ դատարանում վկայություն տա, նրա խոսքերով «կոռումպացված սենատոր Ադամ Շիֆը»:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտթի գործընթացն սկսվեց այն բանից հետո, երբ անանուն աղբյուրը տեղեկություն տարածեց, որ Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը վերջինիս վրա ճնշում է գործադրել՝ ստիպելով Ուկրաինայի նախագահին հետաքննել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու Ուկրաինայում ծավալած գործունեության օրինականությունը: