«Չդնես»․ Նարեկ Մարգարյանի հագուստը՝ Խաժակյանի պատկերով
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը լուսանկար է հրապարակել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-րդ ամյակին նվիրված միջոցառումից։ Լուսանկարում նա «Արմքոմեդիի» հումորիստ Նարեկ Մարգարյանի հետ է։ Վերջինիս շապիկին պատկերված է Դավիթ Խաժակյանը՝ «#Չդնես» վերտառությամբ հեշթեգով։ Հեշտեգը վերջերս համացանցում լայն տարածում է ստացել։