Խաժակյանի արձագանքը՝ «չդնես» ֆլեշմոբին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը շաբաթ օրը լուսանկար էր հրապարակել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-րդ ամյակին նվիրված միջոցառումից, որում նա «Արմքոմեդիի» հումորիստ Նարեկ Մարգարյանի հետ է։
Հիշեցնենք, որ վերջինիս շապիկին պատկերված է Դավիթ Խաժակյանը՝ «#Չդնես» վերտառությամբ հեշթեգով։
Ֆեյսբուքի իր էջում Խաժակյանը «#Չդնես» վերտառությամբ հեշթեգին պատասխանել է՝ «#Չեմդնում»։