Հնդկաստանում ցույցերը շարունակվում են. կա 190 ձերբակալված
Նյու Դելիում առնվազն 190 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը ուսանողներ են՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածների մեծ մասը կանայք են:
Բոլոր ձերբակալվածները նույն օրը երեկոյան ազատ են արձակվել: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի մասսայական ձերբակալությունները պայմանավորված են նրանով, որ քաղաքում ժամանակավորապես արգելված է մասսայական հավաքներ անցկացնելը:
Բացի այդ, հայտարարության մեջ ասված է, որ հավաքներին մասնակցնելու համար վերջիններիս մեծ տուգանքներ են սպասվում: Բացի մայրաքաղաքից, «Քաղաքացիության մասին» օրենքի դեմ մասսայական ցույցեր են անցկացվում նաև Հնդկաստանի այլ քաղաքներում: