Մեքսիկայում սուրբծննդյան տոնակատարության ժամանակ 6 հոգու են սպանել, այդ թվում՝ քաղաքապետի
Մեքսիկական Հալապա –դել-Դիաս քաղաքում հանցագործ խումբը սպանել է 6 հոգու, այդ թվում և քաղաքապետին՝ Արտուրո Գարսիա Վելասկեսին: Դեպքը տեղի է ունեցել սուրբծննդյան միջոցառման ժամանակ:
Այս պահին հայտնի է, որ մի խումբ զինված անձինք ներխուժել են շենք, որտեղ կազմակերպվել է միջոցառումը և կրակել քաղաքապետի վրա: Հրաձգության հետևանքով, բացի քաղաքապետից, ևս 5 մարդ է սպանվել:
Քաղաքապետը միջոցառմանը ներկայացել է իր ընտանիքի անդամների հետ: Դեպքի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: