NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հրապարակ». Հունան Պողոսյանի որդին կծառայի էլիտար ստորաբաժանումում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունան Պողոսյանի որդիներից մեկը՝ Հովհաննես Պողոսյանը ծառայության կանցնի պատվոպահակային վաշտում, չնայած այդ ստորաբաժանումում ծառայելու խիստ պահանջներ կան։ Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում էր, որ իր որդին եւս հավակնում էր այդ վաշտում ծառայել, սակայն նրան չվերցրեցին, իսկ մարզպետի որդուն, որը չէր համապատասխանում ծառայության պահանջներին, վերցրին։

Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ նման զինծառայողներին սովորաբար պահակային ծառայության չեն տանում՝ դա համարելով քրեական ենթամշակույթին հարելու կամ հոգեբանական անհավասարակշռության ապացույց։

Մոտ 10 օր առաջ Քանաքեռի զորամասում հանձնաժողովը ստուգել է պատվոպահակային ստորաբաժանումում ծառայության թեկնածու նորակոչիկներին եւ որոշել, թե նրանցից ովքեր են պիտանի ծառայությանը։ Մեզ հետ կապ հաստատած նորակոչիկի հայրը պատմեց, որ հանձնաժողովը աշխատում է «հին Հայաստանին» բնորոշ սկզբունքներով, պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդկանց որդիները նույնիսկ բժշկական ստուգում չեն անցնում․ «Ում որ սկզբից ուղարկում էին բժշկի մոտ, ուրեմն նա 100 տոկոսով չէր անցնում, իսկ պաշտոնյաների ու ազդեցիկ մարդկանց որդիներին նույնիսկ բժշկական ստուգման չէին ենթարկում»։

Մեր զրուցակիցն ասաց, որ իր որդու չանցնելը պատճառաբանել են ոտքերի ոսկորների գերաճով, մինչդեռ հայրը պնդում է, որ որդին ոչ մի գերաճ էլ չի ունեցել, հասակը պահանջվող 180 սմ-ից բարձր է եղել, ոտքերը ծուռ չեն եղել, սլացիկ կազմվածք ունի, իսկ ավելի կարճահասակ բայց ազդեցիկ ծնողներ ունեցող նորակոչիկների հասակը նույնիսկ չեն էլ չափել։

Հունան Պողոսյանի որդու վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ բոլորը գիտեին նախապես, որ նա հաստատ անցնելու է, որովհետեւ հայրը Սյունիքի մարզպետն է։ Ըստ մեր զրուցակցի՝ Պողոսյանի որդին պարանոցից մինչեւ գոտկատեղ ձգվող դաջվածք է ունեցել՝ խաչի տեսքով։ Երբ հանձնաժողովին հարցրել են, թե ինչպե՞ս է պատահում, որ դաջվածք ունեցող զինակոչիկը անցնում է, երբ դաջվածք չունենալը պարտադիր պայման է համարվում, հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանել է՝ «դե դաջվածք էլ կա, դաջվածք էլ, իրենը հո ուրիշ դաջվածք չի՞, խաչ է»։

Զինակոչիկի հայրը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նախկինում քննադատված բարքերը մինչ այժմ գործում են․ «Եթե վարչապետը սրանից տեղյակ է, ուրեմն իմ խոսելն էլ, ամեն ինչն էլ իզուր է, նշանակում է, որ իր տղային ձեւական է ուղարկել Ղարաբաղ ծառայելու։ Ես միշտ էլ դեմ եմ եղել, որ առաջին դեմքի որդին սահման պահի, որովհետեւ այնտեղ վտանգավոր է ու չարժե, որ վարչապետի որդին նման վտանգի ենթարկվի, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ պաշտոնյաների համար էլի հին սկզբունքն է գործում»,- ասաց նա։

Մենք փորձեցինք պարզել, թե արդյոք քաղաքացու նշած դաջվածքներով տղան Հունան Պողոսյանի որդի՞ն է։ Սյունիքի մազրպետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Հունան Պողոսյանը ունի մեկ դուստր եւ 2 որդի, սակայն ընտրողների ռեգիստրում միայն մեկ որդու տվյալներն էին ՝ 1993 թվականին ծնված Հրաչյա Պողոսյանինը։ Զանգահարեցինք մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանին՝ խնդրելով մեկ հարցի պատասխանել։ Նա ասաց, որ պատրաստ է պատասխանել, սակայն երբ նրան հարցրինք, թե ի՞նչ է Հունան Պողոսյանի կրտսեր որդու անունը, նա մի պահ լռեց, ապա անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Հունան Պողոսյանը նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Ի վերջո Պողոսյանի հայտարարագրից տեղեկացանք, որ նա ունի կրտսեր որդի եւ անունը Հովհաննես է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում