Ինդոնեզիայում ավտոբուսը գլորվել է ձորը. կա 28 զոհ
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա շրջանում ավտոբուսի վթարի հետևանքով 28 մարդ է զոհվել, որոնց թվում և երեխաներ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտոբուսն ընթացքի ժամանակ գլորվել է ձորը: Պատահարի ժամանակ ավտոբուսում 40 ուղևոր է եղել: Կան նաև վիրավոր ուղևորներ, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են տեղի հիվանդանոց:
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է ավելանալ: Կատարվում է քննություն դեպքի մանրամասները պարզելու համար: