Ռուսաստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կա 15 տուժած
Կրասնոյարսկի երկրամասում Ми-8 ուղղաթիռի վթարի հետևանքով տուժածների թիվը հասնում է 15-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Վթարից հետո բժշկական օգնություն է ստացել 15 մարդ, որոնցից 2-ի հոսպիտալացվել են։ Այսօր առավոտյան ուղղաթիռը կատարել է կոշտ վայրէջք, ինչի հետևանքով ուղղաթիռում գտնվող 24 մարդուց 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Այս պահի դրությամբ վթարի պատճառը ձյան առկայությունն է եղել։