Ռուսաստանը Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից հրավեր է ուղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հաջորդ տարվա մայիսի 9-ին այցելել Ռուսաստան:
Նա հավելել է նաև, որ նախագահ Թրամփը քննարկում է հրավերը և շուտով կպատասխանի հրավերն ընդունում է, թե ոչ: Ռուսաստանի փոխարտգործնախարարը պատասխանելով լրագրողի հարցին ասել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին հրավեր չի ուղարկել G7 գագաթնաժողովին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վերջինս ցանկություն է հայտնել 2020 թվականի մայիսի 9-ին ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի քայլերթին: