Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Անդրեյ Ղուկասյանն իր «Մասկի շոու» օպերացիայով անտեղի ոգևորվել է

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որ հեղափոխությունից առաջ կոռուպցիոների վարկանիշ ուներ, այսօր արդեն «անհաշտ պայքար» է սկսել կոռուպցիոն երևույթների դեմ:

Անօրինականությունն իբրև «չհանդուրժող» Ղուկասյանին պատկանող ատամնաբուժական կլինիկան թերևս մարզում ամենահեղինակավորն է, որտեղ մարդիկ իմպլանտ ատամնաբուժական աշխատանքների համար, մեղմ ասած, միլիոններ էին վճարում։ Սակայն պարզվում է՝ կլինիկան «բարիդրացիական» հարաբերությունների մեջ է եղել հարկայինների հետ, և օրինապահ ձևացող այս պաշտոնյայի կլինիկայում, ասում են, որ քաղաքացիներին հսկիչ դրամարկղային կտրոններ չեն տրամադրել։

Հեղափոխությունը լվացել-տարել է Ղուկասյանի անցյալի մութ էջերը (թեև դրանից նրա պատմությունը չի մաքրվել), ու հիմա մարզպետը «կոռուպցիայի դեմ պայքար»-ի անվան տակ աջ ու ձախ հարվածներ է հասցնում սրան ու նրան՝ իրեն հատուկ «մասկի շոու»-ներով․․․

Այդպիսի մի օրինակ էլ Ալավերդու ճանապարհաշինության խնդրի հետ կապված շոուն էր։

Մեր տեղեկություններով՝ Ղուկասյանի հարաբերություններն առանձնապես վատ են Ալավերդու և Թումանյանի տարածաշրջանի համայնքապետերի ու պետական հաստատություններում աշխատողների հետ: Օգտվելով իր զբաղեցրած դիրքից ու չարաշահելով այն՝ նա բազմիցս հորդորել է Ալավերդու քաղաքապետին իր «հոժար կամքով» հրաժարական տալ, բայց վերջինս էլ համառորեն իր դիրքերը չի զիջում։

Իհարկե, քաղաքապետը ևս «սրբերից» չէ․ նա Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարն է, բայց ո՛չ թե ՀՀԿ-ի գաղափարախոսության հետևորդներից, այլ պաշտոնի հետևից ընկնողներից է․․․

Հեղափոխական տեղատվություններին դիմակայելու համար, քաղաքապետ Սասուն Խեչումյանն անգամ սկսել է հայհոյել նախկիններին՝ հույսով, որ այդ կերպ կարող է իր դիրքերն ամրացնել «հեղափոխական արքունիքում»։ Եվ բնական է, որ նա հեշտ ու հանգիստ իր աթոռը չէր զիջի։

Քաղաքապետի «դիմադրությունը» կատաղության է հասցրել թե՛ այս տարածքից ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանին, թե՛ Ղուկասյանին, ով դիմել է իր «մասկի շոու» օպերացիայի օգնությանը։

Սկզբի համար, Ղուկասյանը «աչքաթող է արել» Ալավերդին՝ զրկելով տարբեր ծրագրերից։ Մինչդեռ սա այն համայքներից է, որն ունի փոքր բյուջե և բազում չլուծված խնդիրներ․ մեկ տասնյակի հասնող մանկապարտեզներ, 2 երաժշտական ու արվեստի դպրոց, գեղարվեստի դպրոց, սպորտ դպրոցներ և շատ ուրիշ խնդիրներ, որոնց լուծման համար գումարները միշտ անբավարար են։

2018-ին, մի կերպ անհրաժեշտ միջոցներ հայթայթելով, Ալավերդին մասնակցեց սուբվենցիոն ծրագրի: Համայնքի անմխիթար վճակում հայտնված փողոցների համար հաստատվեց փոսային նորոգումների ծրագիր՝ մոտ 50 մլն դրամ արժողությամբ: Ու քանի որ գումարը քիչ էր, մի քանի մրցույթ հայտարարելուց հետո, վերջապես մի շինարար «համարձակվեց» ծրագիրն իրականացնել։

Հասավ Անդրեյ Ղուկասյանի «աստեղային ժամը»։ Փոսային նորոգումների աշխատանքներն ավարտին հասցնելու խոստում տված մարզպետը ժամանեց Ալավերդի ու սկսվեց «Մասկի շոու»-ն։

Նա ալավերդցիների ներկայությամբ քաղաքապետին մեղադրեց անորակ նորոգման, աշխատանքները չվերահսկելու, գումարները փոշիացնելու մեջ (ի դեպ, սա նոր իշխանությանը հարիր գործելաոճ է)։ 

«Ա­լա­վերդ­ցի­նե­րը նման հա­մայն­քա­պետ ու­նե­նա­լու ար­ժա­նի չեն»,- ասել է մարզպետը և հայտարարել, թե մարզպետարանը չի ընդունելու կատարված աշխատանքը և նախատեսված 50 մլնի 40 % պետական ֆինանսավորումը չի հատկացնելու:

Այս շոու-ի մեջ իր դերակատարումն ունեցավ նաև ԶԼՄ մի ներկայացուցիչ, (ում հեգնանքով անվանում են մարզպետ, քանի որ շատ է խառնվում մարզի կառավարման հարցերին), ով իր «контрольный удар»-ը հասցրեց քաղաքապետին՝ ցուցադրաբար և պաթետիկ հարցադրումներով։

Ալավերդու փողոցների նորոգման ծրագրի ճակատագրի հետքով NEWSPRESS.am-ը փորձեց դիմել պատկան մարմիններին։

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության և ծրագրերի բաժինների ղեկավարների հետ կապվել չհաջողվեց։ Ու քանի որ շինարարական կազմակերպությունը գրանցված է Ստեփանավանում, ուստի փորձեցինք այնտեղից ինչ-որ բան իմանալ։ Մեր աղբյուրի համաձայն՝ կազմակերպության ղեկավարին մարզպետը հանգստացրել է, թե այդ օրը այդպես էր պետք ասել, և որ ֆինանսավորումը կհատկացվի ամբողջությամբ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզպետը շինարարին հորդորել է «բզբզալ» կատարված աշխատանքների վրա, իբրև թերություններն են շտկում։ Մի խոսքով՝ իմիտացիա ստեղծել, թե ամեն ինչ շատ վատ էր արված և հիմա աշխատում են շտկման ուղղությամբ։

Այս մասին իմանում է նաև Ալավերդու քաղաքապետարանը, որը հրաժարվում է շինարարին հատկացնել իր բաժին աշխատանքի 60 % ֆինասավորումը:

Ավելին, քաղաքապետարանից պահանջում են, որ մարզպետարանն իր ֆավորիտ լրատվամիջոցի օգնությամբ հայտարարի, թե «մասկի շոուն» անտեղի էր և որ փոսային նորոգումները լավ էլ որակով էին։ Իսկ եթե ոչ, ապա մարզպետի կողմից անորակ գնահատված աշխատանքի համար վճարում չեն կատարի։

Այստեղ կա մեկ այլ հանգամանք ևս․․․

Մեր տեղեկություններով՝ ստեփանավանցի ճանապարհաշինարարը կապեր ունի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ով ևս Ստեփանավանից է։ Ու ստացվում է այնպես, որ շահերի բախում է տեղի ունեցել, քանի որ մարզպետը, չիմանալով այդ կապի մասին, անտեղի «ոգևորվել է»։

Թե ինչպես կհանգուցալուծվի այս հարցը, դեռ կերևա, սակայն հարկ է նկատել, որ Անդրեյ Ղուկասյանի «ատամնատեխնիկի ինտուիցիայով ամենաբարդ շինարարական խնդիրները գնահատելու ունակությունը» բացառիկ է:

Այդ մասին է վկայում նաև Թեղուտի պոչամբարի մասին նրա հայտարարությունը, թե ինքը պոչամբարի վրա ճեղքեր չի տեսել, ուրեմն անվտանգ է։ Ալավերդցիները մինչ օրս ծիծաղում են՝ նրա այս խոսքերը հիշելով։

«Էդ ատամնաբույժը չի հասկանում, որ եթե պոչամբարի վրա անգամ մի փոքր ճեղք լիներ, ապա վաղուց պոչանքների հեղեղը քշած կլիներ Շնող գյուղի կեսը՝ հասցնելով մինչև Բագրատաշեն»:

Արմինե Մկրտումյան